ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ


3 shares

Այս լուսանկարների հեղինակը Ֆիլիպ Հոմեսսերն է: Նա ապրում է իր կնոջ ու երեք երեխաների հետ մի փոքրիկ ֆերմայում:

Նրա երեխաները հավանաբար այնքան հաճախ չեն համակարգչային խաղեր խաղում ու մուլտեր դիտում, որքան քաղաքում ապրող երեխաները, գուցե նրանց գյուղում այնքան էլ շատ չեն զվարճանքի վայրերը, բայց այս երեխաները պակաս երջանիկ չեն, չէ՞ որ հնարավորություն ունեն շփվելու աշխարհի ամենամեծ հրաշքի՝ բնության հետ:

Նրանք այս աննման կենդանիներին տեսնում են ոչ թե գրքի էջերին կամ հեռուստացույցի էկրանին, այլ շոյում են իրենց ձեռքերով, կերակրում ու խաղում նրանց հետ: Իսկ լուսանկարիչ հայրիկը կարողանում է որսալ ամենագեղեցիկ պահերն ու արտացոլել դրանք իր լուսանկարներում:

Եվ արդյոք դո՞ւք էլ հենց հիմա գյուղ մեկնելու ցանկություն չունեք: Իսկ հնարավորությո՞ւն…

 


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։