Երեխաներին զբաղեցնելու լավագույն տարբերակը նրանց որևէ բան սովորեցնելն է: Իսկ եթե սովորելու ընթացքը նաև հետաքրքիր է ու գրավիչ, ապա ավելի լավ բան հնարավոր էլ չէ մտածել:
«Մինիոն» մանկական խնամքի ու զարգացման կենտրոնի ամենակարևոր սկզբունքներից մեկը բացառապես խաղի միջոցով երեխաներին որևէ բան սովորեցնելն է, ինչի շնորհիվ նաև զարգացնում է երեխաների երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները:
Այսպիսի փոքրիկ մինիոն-տարաներ պատրաստելը բոլորովին դժվար չէ, բայց փոխարենը որքա՜ն պայծառ կարող են այս տարաները դարձնել ցանկացած միջավայր, և ի դեպ, կարող են ծառայեցնել ամենատարբեր նպատակներով: Իսկ թե ինչպես պատրաստել տարաները, կիմանաք՝ այս պարզ քայլերին հետևելով:
ԻՆՉ Է ԱՀՐԱԺԵՇՏ
- Փոքր ապակյա կամ պլաստմասե տարա
- Դեղին սփրեյ
- Աչքեր
- Ստվարաթուղթ
- Տաքացվող սոսինձ
- Մարկեր ու ջրաներկ
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ
Այսպիսի փոքրիկ տարաներ կգտնվեն յուրաքանչյուր բնակարանում: Երբ տարաների պարունակությունը վերջանում է, դրանք հրաշալի հիմք կարող են լինել տարբեր hand-made գաղափարների համար: Ամենակարևորը այստեղ թերևս դեղին սփրեյ գտնելն է: Ցանկալի է դեղին սփրեյը փչել երկու շերտով, նախ սպասելով, որ երկրորդը փչելուց առաջ առաջին շերտը չորանա: Երկրորդ շերտը փչելուց հետո տարան թողեք ևս 15 րոպե՝ վերջնական չորանալու համար:
Ստվարաթղթից բարակ երիզ կտրեք, որպեսզի պտտեք այն տարայի շուրջը:
Ժամանակն է սոսնձելու աչքերը: Ստվարթղթից կտրեք մոխրագույն շրջանակներ, որոնց վրա կփակցնեք աչքերը: Այսպիսի աչքեր վաճառում են գրեթե բոլոր կտորեղենի խանութներում:
Տաքացվող սոսինձը քսեք ստվարաթղթե շրջանակների մեջտեղում և աչքերը ամրացրեք դրանց վրա:
Ստվարաթղթե երիզը պտտեք տարայի շուրջը և կրկին ամրացրեք սոսնձով: Իսկ հետո երիզի վրա ամրացրեք շրջանակներով աչքերը: Կարծես արդեն նմանվում է մինիոնի, այնպես չէ՞:
Վերջնական շտրիխները արեք սև մարկերով՝ զգուշորեն նկարելով բերանն ու մազերը: Ժպտացող մինիոն ստանալու համար օգտագործեք սպիտակ ներկ ու նկարեք ատամներ:
Ահա և վերջ: Հիմա ձեր փոքրիկ Մինիոնին կարող եք պահ տալ ինչ որ կցանկանաք: