ՁԱԽԼԻԿՆԵՐԸ ԱՋԼԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ


3 shares
Ձախլիկները

Աշխարհում մարդկանց մեծամասնությունը գրում, նկարում է աջ ձեռքով. նրանք աջլիկներն են: Իսկ նրանցից թվով համեմատաբար շատ քիչ մարդիկ՝ ձախլիկները, գործածում են ձախ ձեռքը և անում են նույն գործողությունը նույնքան, իսկ գուցե երբեմն էլ շատ ավելի լավ, քան աջլիկները: Նրանց համար այդպես հարմար է ու սովորական: Բայց, չգիտես ինչու, շատ լեզուներում «ձախլիկություն» բառը բացասական իմաստ ունի և նշանակում է «անօրինական», «կեղծ», «անփույթ» և անգամ «ստոր»: Սակայն եթե դու էլ ես ձախլիկ, ուրեմն վստահ եղիր, դա նույնքան լավ է, որքան և աջլիկությունը և ոչ մի դեպքում այն չի կարելի թերություն համարել:

Չի կարելի համոզել ձախլիկներին կամ էլ ստիպել գրել ձախ ձեռքով: Մեծահասակները հաճախ փորձում են ստիպել երեխաներին գործածել աջ ձեռքը, և երկար վարժությունների ու փորձերի դեպքում գուցեև դու կարողանաս հրաժարվել ձախլիկությունից, բայց չէ՞ որ դրա հարկը բոլորովին չկա:

Բազմաթիվ հանճարեղ անհատներ նույնպես ձախլիկ են եղել և ձախլիկությունը բոլորովին չի խանգարել նրանց, և գուցե ընդհակառակը՝ օգնել է:

Ողջ աշխարհում հայտնի ձախլիկներ են եղել Հուլիոս Կեսարը, ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը, Բարք Օբաման, Լեոնարդո դա Վինչին, Ալբերտ Էյնշտեյնը, Չարլի Չապլինը, Մերիլին Մոնրոն, Նիկոլո Պագանինին, Լյուդիգ վան Բեթհովենը, Հանս Քրիստիան Անդերսենը և շատ ուրիշներ:

Եվ չէ՞ որ ամեն ինչ հետաքրքիր է նաև բազմազանության մեջ…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։