ՎՐԱՍՏԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ


Քենդի խումբ

Մանկական Եվրատեսիլ 2011-ին Վրաստանը կներկայացնի «Քենդի» խումբը: Այն բաղկացած է 5 տաղանդաշատ աղջիկներից` Իրինա Խեչանովի, Մարիամ Գվալադձե, Աննա Խանչալյան, Գվանցա Սանեբլիդձե, Իռա Կովալենկո:

Իռա Կովալենկոն 14 տարեկան է, ծնվել է Թբիլիսիում: Նա սովորում է «Intelligence»  դպրոցում: Մասնակցել է տարբեր մրցույթների ինչպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանից դուրս: Դպրոցում սովորելուց ու երգելուց բացի, Իռան զբաղվում է նաև թենիսով:  2007թ.-ին Վրաստանում թենիսի չեմպիոնատին մասնակցելով իր տարիքային խմբում զբաղեցրել է 6-րդ տեղը:  

Աննա Խանչալյանը այս խմբի տարիքով ամենամեծ անդամն ՝ 15 տարեկան և նույնպես Թբիլիսիում է ծնվել: Սովորում է տեղի ռուս – հայկական դպրոցում, ինչպես նաև երաժշտական դպրոցում: 2008թ.-ին Աննան հրավեր է ստացել Հայաստանից` մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» միջազգային փառատոնին:

 Խմբի մյուս անդամ Մարիամ Գվալադձեն ծնվել է 1997թ.-ին` Ռուսթավելիում: Սովորել է գեղարվեստի և երաժշտական դպրոցներում: 2009թ.-ին դարձել է «Մենք փնտրում ենք տաղանդներ» մրցույթի դափնեկիր, մասնակցել է նաև «Փնտրիր քո աստղը», «Նոր աստղ 2009» և մի շարք այլ մրցույթների և ստացել բազմաթիվ մրցանակներ:

Քենդի խումբ

Այս խմբի ամենափոքր անդամը` Իրինա Խեչանովին, ընդհամենը 10 տարեկան է: Ծնվել է Թբիլիսիում, սովորում է գեղարվեստի դպրոցում: Մասնակցել է մի քանի երաժշտական մրցույթների Թուրքիայում: Այս տարվա Մանկական Եվրատեսիլն Իրինայի համար կրկնակի տոն է լինելու, քանի որ այդ օրը նա նշելու է նաև իր ծննդյան տարեդարձը:

Գվանցա Սանեբլիդձեն ծնվել է 1997թ.-ի հոկտեմբերի 26-ին Քութայիսում: Սովորում է տեղի դպրոցում և հաճախում է երաժշտական դպրոց: 2007թ.-ին եղել է «Կարտու» անսամբլի մենակատար: 2009թ.-ին «Ուրախ նոտաներ» մրցույթում արժանացել է գրան պրիի, 2010թ.-ին էլ դարձել է «Ես սիրում եմ Թբիլիսին» մանկական միջազգային երաժշտական  մրցույթի դափնեկիր: «Քենդի» խումբը Մանկական Եվրատեսիլ 2011-ում հանդես կգա «Քենդի մյուզիք» (քաղցր երաժշտություն) երգով, հեղինակն է` Գիգա Կուխիանիձեն:

[pro-player width=’530′ height=’330′ type=’video’]http://www.youtube.com/watch?v=K3xr7AVReO4[/pro-player]

  Պատրաստեց՝  Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։