Մռթմռթում է, փնթփնթում,
Անվերջ մեղր պահանջում,
Ձմռան դիմաց որջն է մտնում,
Մինչև գարուն հանգիստ քնում:
Մեր ուսերին գցած պարկ,
Գրքերով լի կամ դատարկ,
Ունի բազում դարակներ,
Ամենքում` տարբեր իրեր:
Գրչի նման գրում, գծում,
Նաև ներկում ու նկարում,
Թե շատ ամուր թղթին սեղմես,
Ստիպված նորից պետք է սրես:
Եթե գրես դու անսխալ,
Կարող է հանգիստ իր տեղում մնալ,
Բայց ավելորդ գիծ թե տեսնի,
Գործի կանցնի ու շտապ ջնջի:
Արկղի նման մեքենայով,
Ճամփորդում ենք մեր շենքով,
Միայն վեր ու վար է գնում,
Մեզ հարկերով տեղափոխում:
Սիրած վայրը գրատախտակ,
Փոքր, փխրուն, գույնը սպիտակ,
Ապրում է մեր դասարանում,
Բայց շատ շուտ է նա վերջանում:
Գիշեր-ցերեկ անդադար խոսում,
Էլ երգում է, էլ ասմունքում,
Թե հոսանքը անջատվի,
Նա էլ ձայնը կկտրի:
Բարեկամն է նա դռան,
Կողպեքի լավ օգնական,
Անզգուշաբար չկորցնես,
Որ հեշտությամբ տուն մտես:
արջ, պայուսակ, մատիտ, ռետին, վերելակ, կավիճ, ռադիո, բանալի
Հանելուկներ էջը վարում է Մարիաննա Ասրյանը