ՄՈՒԼՏՖԻԼՄ. ԴԵՊԻ ՎԵՐ


3 shares

Մանկության երազանքների առաջ բոլորս ենք պատասխանատու: Նրանք ապրում են մեզ հետ մեր կախարդական աշխարհում և հավատում են, որ մեր օգնությամբ մի օր իրականություն են դառնալու: Բայց մի օր, չգիտես ինչպես, պարզում է, որ կյանքն անցել է կողքովդ, ու դու դա չես էլ նկատել: Մանկության երազանքն էլ մնացել է երազանք: Եվ ոչինչ եթե Դուք արդեն տատիկ կամ պապիկ եք ու Ձեզ ծեր եք համարում: Մի՞թե քաջ տատիկներ ու պապիկներ չեն լինում:

Դե ուրեմն անցեք գործի. Ձեր երազանքը Ձեզ է սպասում: Կարլի ու Էլլիի մասին այս հրաշալի պատմությունը Ձեզ, համոզված ենք, ավելի կոգեշնչի: Իսկ եթե Դուք էլ դեռ Ձեր երազանքի պես փոքրիկ եք ու շատ ժամանակ ունեք, Ձեզ էլ փոքրիկ ու քաջարի հետախույզ Ռասելը դուր կգա:

Այնպես, որ «Դիսնեյ» և «Պիքսար» ընկերությունների այս հրաշալի աշխատանքը նախատեսված է 0-100 տարեկան երազողների համար: Մի մոռացեք Ձեր երազանքների մասին, անգամ եթե դրանք անհասանելի են թվում… Դուք դա կարող եք…

Անվանումը Դեպի վեր
Նկարահանվել է
: 2009
Երկիր: ԱՄՆ
Նշանաբանը: «Երբ խնդիրները դեպի ներքև են ձգում, նայիր վեր…»
Տևողությունը: 96 րոպե

Արժանացել է: 2 Օսկարի՝ Լավագույն լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ և Լավագույն երաժշտություն անվանակարգերում

Մուլտֆիլմը կարող ես դիտել այստեղ:


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։