ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵԼ «ԴԻՍՆԵՅԻ» ՎԻՆԻԻՆ


Վինի Թուխ

Խորհրդային մուլտֆիլմի հերոս Վինի Թուխին նկարեցինք, հիմա ժամանակն է օգնության հասնելու «Դիսնեյ» ընկերության մուլտերի սիրահարներին:

Երևի համոզվեցիք, որ ոչինչ դժվար չէ, եթե փորձեք հետևել այս պարզ ու հեշտ կանոններին: Իսկ վերջում կհամեմատեք, թե որ արջուկն ավելի հաջող ստացվեց: Եվ այսպես…

Inchpes snkarel Viniin

Առաջին քայլ: Իրարից փոքր-ինչ հեռու երկու շրջանակ նկարեք, մեկը՝ Վինի Թուխիի գլխի, իսկ մյուսը՝ մարմնի համար: Ի դեպ, մարմնի շրջանակը հարկավոր է ավելի մեծ նկարել:

Ապա գծիկով իրար միացրեք երկու շրջանակները, և մի գծիկ էլ դեմքի շրջանակի մեջ քաշեք, որպեսզի հետո ավելի հեշտությամբ նկարեք դեմքի մասերը:

Երկրորդ քայլ: Ժամանակն է թեթևակի ուրվագծելու Վինիի գլուխը, ականջը և վիզը` հիմնվելով առաջին շրջանակի վրա:

Երրորդ քայլ: Նկարեք մյուս ականջը և զգուշորեն ընդգծեք քիթը, դա այս դեպքում ամենակարևոր նախապայմանն է, որպեսզի մեր արջուկը հմայիչ ստացվի: Այնուհետև նկարեք Վինի Թուխի շապիկի օձիքը:

Չորրորդ քայլ: Ավարտին հասցնենք արջուկի դեմքը: Երկու փոքրիկ կետիկի տեսքով նկարեք նրա աչքերը, ապա գծեք հոնքերը, քիթը և դնչիկը:

Հինգերորդ քայլ: Իսկ հիմա նկարում ենք Վինիի մարմինը: Նրա վերնաշապիկը կարճ թևերով է և մի քիչ փոքր է ու չի տեղավորում արջուկի ցմփորիկը. հենց այդպես էլ հարկավոր է նկարել: Նկարեք նաև արջուկի ձեռքերը:

Վեցերորդ քայլ: Նկարեք նրա ոտքերը և կլորիկ ոտնաթաթերը: Հիմա ջնջեք ավելորդ գծերը:

Յոթերորդ քայլ: Արդեն կարող եք ներկել Վինի Թուխին: Տեսա՞ք, այս անգամ էլ ստացվեց… Չմոռանաք ծանոթացել երկու Վինի Թուխերին


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։