Կար-չկար մի խանութ կար, որտեղ վաճառում էին ամեն ինչ, ուտելիք և հագուստ, անհրաժեշտ ու երբեմն էլ ինձ համար անհասկանալի բազմապիսի իրեր: Դրանց մեջ էր նաև կախարդական ակնոցը, որը սուս ու փուս նստել էր մյուս ակնոցների հետ իրեն հատկացված տեղում:
Խանութ էին մտնում տարբեր տարիքի մարդիկ, բայց ոչ մեկին ակնոց պետք չէր: Շատ ձանձրացավ սպասելուց մեր ակնոցը, որոշեց հիշեցնել իր մասին: Շշուկով խնդրեց հարևանին, որ անհրաժեշտության դեպքում հերթը զիջի իրեն: Հարևանը շրջվեց, մյուսները զարմացան, ակնոցները խոսում էին, նրան հասկանում էին….
Հանկարծ ներս մտավ մռայլ դեմքով մի պապիկ, նա կոտրել էր իր ակնոցները, լավ չէր տեսնում: Խնդրեց ակնոցներ: Երբ ուզում էր փորձել, կախարդական ակնոցները թռան, հարմարվեցին մարդու դեմքին:
Մարդը զվարթացավ, կարծես երիտասարդացավ, ուղղեց կորացած մեջքը, փոխվեց նույնիսկ քայլվածքը. …:Ամեն ինչ պայծառ էր, վարդագույն: Այդ ակնոցներով բոլոր գները մատչելի էին, ամեն ինչ հասանելի: Շրջապատի մարդիկ բարեհամբույր էին, բոլորը ժպտում էին:
Մարդը հասկացավ, որ դրա պատճառը ակնոցներն են:
Ունեցած ամբողջ փողով պատվիրեց այդ ակնոցներից: Նա ուզում էր նվիրեր այդ ակնոցները շրջապատի մարդկանց: Նա հույս ուներ, որ ակնոցների միջոցով մարդիկ կվերագտնեն իրենց կորցրածը և կլինեն երջանիկ:
Սոնա Սահրադյան
11 տարեկան
Անանիա Շիրակացու անվան ճեմարան