ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՐԹԵՐ


ամանորյա տորթեր

Ի՞նչ է մեզ հարկավոր:

Մեծ կլոր հաց
Նարնջագույն պանրի հաստ կտոր
Հազար
Պահածոյացված եգիպտացորեն
Կետչուպ
Հալեցրած պանիր
Կարագ
Մայոնեզ

Ինչպե՞ս ենք պատրաստում:

Հացը լայնությամբ բաժանեք երկու մասի, նրանց արանքում մի քիչ կարագ քսեք և երկու մասերը նորից դրեք իրար վրա: Ապա հացը բաժանեք ութ եռանկյունիկների: Դրանցից չորսի վրա քսեք հալեցրած պանիր, իսկ մյուս չորսի վրա՝ կետչուպ: Տորթի տակ շարեք հազարի տերևներ: Իսկ պանրով եռանկյունիկների վրա տոնածառի տեսքով շարեք հազարի  փոքրիկ տերևներ:

Կետչուպով ծածկված եռանկյուններն էլ մայոնեզի օգնությամբ զարդարեք ձյան փաթիլներով: Հացի մի կտորիից փոքրիկ շրջանակ կտրեք և ծածկեք կետչուպով: Նարնջագույն պանրից էլ աստղ կտրեք և դրեք տորթի կենտրոնում:

Ահա և վերջ: Վայ, քիչ էր մնում՝ մոռանայի… Բա տոնածառի խաղալիքնե՞րը: Եգիպտացորենի հատիկներն էլ թող զարդարեն ձեր տորթի տոնածառերը: Արագ, համեղ ու գեղեցիկ մի բաղադրատոմս էլ ամանորյա տորթեր պատրաստել ցանկացողների համար: Բարի ախորժակ…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։