ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌ ԱՐԱՐԱՏ


6 shares

Հայաստանում շատ կան տեսարժան վայրեր, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր նշանակությամբ: Բայց ամենահեքիաթային ու ազնվագույն տեսարանը մեզ` հայերիս համար Արարատ լեռն է, որ երևում է գրեթե յուրաքանչյուրիս պատուհանից:

Արարատը հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է, կազմված է երկու լեռնագագաթից` Մասիս և Սիս: Արարատ անունն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է  մ.թ.ա. VIIդ.-ում Աստվածաշնչում և հետագայում ենթարկվել զանազան փոփոխությունների՝ «Արայի արատ», «Հուր-արտա», «Հարա-հարա», «Արիա-վարդա» և այլն:

94354_7824e2a38a290f999a093689e194e927_large

Արարատը բիբլիական սուրբ լեռ է, որի վրա է կանգ առել Նոյյան տապանը ջրհեղեղի ժամանակ: Այդ համաշխարհային ջրհեղեղից փրկվել են ութ մարդ՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը: Արարատից էլ Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:

Հայաստանը հնուց եղել է նաև ուխտագնացության վայր` շատ ժողովուրդների համար: Օտարերկրացիները որպես ուխտագնացներ Հայաստան են եկել դեռևս հին ժամանակներում, երբ լեռը պատված չէր ձյունով և տեսանելի էր հսկայական Նոյյան տապանը: Հետագայում, երկրագնդի ջերմաստիճանի նվազման արդյունքում, Նոյյան տապանը, որը փրկել էր մարդկության կյանքը, մնաց ձյան տակ: Տապանը հայտնաբերելու համար Արարատ լեռը նկարահանվել է արբանյակային տեսախցիկներով:

Yerevan-sundown-and-Ararat-mountain

Բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր են բացահայտվել, որոնք հաստատում են տապանի գոյությունը: Այն տեսնելու և որևէ մասունք բերելու նպատակով` առաջին անգամ Մասիսի գագաթը փորձել է բարձրանալ Հակոբ Մծբինեցի ճգնավորը: Սակայն ճանապարհին նա հոգնել է և ննջել: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը նրան տապանից մի խաչաձև փայտ է ուղարկել: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր բխում է մի աղբյուր, որը կոչվում է Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին էլ` Ակոռի գյուղում, հետագայում հիմնվել է Հակոբ վանքը:

Արարատ լեռը հարուստ է կենդանիներով ու թռչուններով, ժամանակին այն համարվել է նաև Հայոց արքունական որսատեղի: Թեև այն այսօր Հայաստանի պետական սահմանից այն կողմ է, բայց այս սուրբ լեռան գեղեցիկ տեսարանը բացվում է Հայաստանից` իր մոտ կանչելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին:

 Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

6 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։