«ԱՐԵՎՆԵՐ» ԿԱՐԱՈԿԵ


2 shares

Մանկական ուրախ երգերից ավելի լավ բան մարդիկ երևի դեռ չեն հասցրել հորինել: Դրանք սիրելի են բոլորի՝ թե փոքրիկների, թե մեծահասակների համար: Իսկ «Արևներ» մանկապատանեկան անսամբլը ոչ միայն «հորինում» է երգեր, այլև մեծ հաճույքով սովորեցնում է դրանք բոլոր երեխաներին: Այո, այդ հրաշալի մանկական երգերը այժմ կարող են սովորել ոչ միայն խմբի երգիչներն ու երգչուհիները, այլև բոլոր ցանկացողները, այդ թվում և դու:

Կանոնները շատ պարզ են. «Արևներ» անսամբլի հեռուստատեսային հաղորդման ընթացքում ներկայացվում է մի լավ ծանոթ ու սիրված երգ: Ապա այն սկսում են սովորեցել քեզ մաս առ մաս, գունավորվող կարաոկե վանկերի օգնությամբ: Իսկ քո հեռուստաուսուցիչները դառնում են «Արևների» մենակատարները և նրանց հյուր եկած հայտնի մարդիկ՝ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, մարզիկներ ու քաղաքական գործիչներ: Երաժշտական յուրաքանչյուր հեռուստադասի էլ հաջորդում է քո հանձնարարությունը:

Եվ քանի որ ես էլ մանկական երգերի մեծ սիրահար եմ, ապա մեծ սիրով կօգնեմ քեզ կատարել քո առաջադրանքը: Այսպես ուրեմն, յուրաքանչյուր հաղորդումից հետո քո նոր հանձնարարությունը կարող ես գտնել այս խորագրում, արագ սովորել երգը, ապա մեծերից մեկի օգնությամբ նկարահանել քո կատարումը և ուղարկել տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում: Եվ վերջապես, ամենակարևորը, «Արևներ» խմբի հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում: Դե ինչ, պատրաստ, սկսում ենք երգել կարաոկե պրոֆեսիոնալների հետ…


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։