ԿԱՐԱՈԿԵ «ԱՐԵՎՆԵՐ» – ԵՌԱԳՈՒՅՆ ԾԻԱԾԱՆ


Ներկայացնում ենք «Արևներ» մանկական անսամբլի նոր երգը՝ կարաոկե տարբերակով: Երգը կոչվում է Եռագույն ծիածան: Երգի հեղինակը Սաթենիկ Թորոսյանն է: Երգը սովորելուց հետո, կարող եք նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում:  Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Ես մանկուց
Զինվորի հոգի ունեմ:
Հենց հիմա
Զինվորի պես կքայլեմ:
Ուժ եմ ես առել
Մեր սարերից, սարերից,
Հայրենի լեռներից:
Մենք մանկուց
Զինվորի հոգի ունենք:
Հենց հիմա
Զինվորի պես կքայլենք:
Եվ կգա մի օր
Մենք կծառայենք
Մեր հայոց բանակում:

Քաջ զինվոր
Զինվոր եմ քաջազուն,
Ծիածանը գույնզգույն
Ես տեսնում եմ եռագույն
Քաջ զինվոր
Կդառնանք մենք մի օր
Պատրաստ ենք ծառայել
Հայոց բանակում հզոր:

Մեր խաղում
Կա զինվոր ու գեներալ,
Գնդապետ
Ու վաշտի հրամանատար:
Մեր պապենական հողին
Ամուր կկանգնենք
Եվ պաշտպան կլինենք:
Մեր խաղում
Կա զինվոր ու գեներալ
Գնդապետ,
Ու վաշտի հրամանատար:
Քայլերով ուժգին,
Աչքերով անթարթ
Զիվորներն ենք հպարտ:

Քաջ զինվոր
Զինվոր եմ քաջազուն,
Ծիածանը գույնզգույն
Ես տեսնում եմ եռագույն
Քաջ զինվոր
Կդառնանք մենք մի օր
Պատրաստ ենք ծառայել
Հայոց բանակում հզոր:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։