ՄՈՒԼՏՖԻԼՄ ՕԶՈՆԻ ՇԵՐՏԻ ՄԱՍԻՆ


Ամառը բոլորս ուզում ենք շտապել բակ խաղալու, բայց մոռանում ենք այն մասին, որ մեզ այդքան լավ ջերմացնող արևը կարող է նաև վնասակար լինել: Մեծերը հաճախ են խոսում ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին, ասում, որ դրանք շատ վտանգավոր են: Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում դրանք: Այդ ամենի և օզոնի շերտի մասին քեզ կպատմի այս մուլտֆիլմի զվարճալի հերոսը՝ Օզզի Օզոնը: Օզզին օզոնի շերտի մի փոքրիկ մոլեկուլ է, որ իր միլիոնավոր ընկերների հետ պաշտպանում է Երկիր մոլորակը այդ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Դե ինչ, ուշադիր լսիր Օզզի Օզոնին և հետևիր նրա խորհուրդներին: Դրանք հաշվի առնելով՝ դու կկարողանաս և մի լավ հանգստանալ ամռանը, և չվնասել քո առողջությանը:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող եք դիտել այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։