ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՔՐԻԿ ՄԱՐԻՆԿԱՅԻՑ


փոքրիկ բանաստեղծություններ

Վրձինը

Մի օր վերցրեցի
Վրձինը մաքուր,
Ներկի մեջ թաթախեցի
Ու նկարեցի.
Մի երկինք շատ պարզ,
Հետո աղավնի
Ու խաղաղ երկիր՝
Հրա՜շք, լուսավոր.
Վրձինը իմ լավ
Ու ինձ բարեկամ
Օգնեց  նկարել
Մի բնակավայր
Հավաքված բարի,
Մարդկանցով արի:
Եւ բնակավայրը այս այգեստան
Կոչվեց մի բառով՝ Հայաստան:

Գարուն

Վառ արեւը ինձ ժպտաց,
Ու իմ սիրտը թրթռաց.
Ձնծաղիկը առաջին
Հանեց գլխիկը կրկին:
Ուրախացա անսահման,
Ու դուրս եկա ես մեր բակ:
Ողջունեցի գարունին՝
Այդ գեղեցիկ հրաշքին:
Կրկին մարդիկ ժպտացին,
Ու գարունը տոնեցին:
Տաք օրեր ու լավ խաղեր,
Խայտաբղետ  ծաղիկներ,
Գեղեցիկ,պայծառ տոներ
Հիասքանչ ակնթարթներ…

Գետը

Կայտառ գետակ քչքչան,
Ինչպես փոքրիկ երեխան,
Սեգ սարերից դու իջար
Ու թավ անտառ դու մտար:
Կյանք տվեցիր դու ծաղկին,
Նունուֆարին ու վարդին,
Սաղարթախիտ ծառերին,
Թփերին ու խոտերին,
Ու քո զվարթ ծիծաղով
Ողջ անտառը գերեցիր:
Սիրուն գետակ դու չքնաղ,
Բնության դու վառ հրաշք…

Ծաղիկներ

Վարդ, մանուշակ, եկեք փնջենք,
Վառ գարնանը դիմավորենք,
Ուրախ, զվարթ խաղանք, երգենք
Ու աշխարհին խինդ նվիրենք
Նարգիզ, հասմիկ, շա՜տ ծաղիկներ,
Լավ բուրմունքով եկեք լցնենք:

Գարուն

Մեր գարունը սիրելի,
Եկել է հյուր բոլորին,
Բերել է շատ ծաղիկներ,
Մանուշակ ու լավ վարդեր:
Հյուր են եկել իրար հետ
Վառ արեւը ջերմ, բարի,
Որ ժպտում է մեզ էլի:
Ա՜խ գարունը գովելի…

Բանաստեղծությունների հեղինակ՝

Մարինա Մարգարյան
8 տարեկան
# 131 դպրոց


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։