ՁՄԵՌՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ


12 shares
Ձմեռող թռչուններ

Ինչպես գիտեք, աշնանը շատ թռչուններ չվում են տաք երկրներ, սակայն որոշ տեսակներ ձմեռում են Հայաստանում, և մեր՝ թռչնասերներիս, օգնության կարիքն ունեն: Տեղադրելով կերամաններ մեր բակերում` մենք կհեշտացնենք թռչունների գոյատևումը ձմռան 3 ամիսներին: Դա կարող է լինել նաև ժամանցի հրաշալի տարբերակ՝ կերակրել, հետևել, լուսանկարել և կիսվել արդյունքներով մյուսների հետ:

Ուստի Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է թռչունների ձմեռային մոնիտորինգ: Մոնիտորինգը շատ դյուրին է ու հետաքրքրաշարժ՝ մասնակցության համար պահաջվում է կերաման՝ տեղադրված ձեր բակում և ձեր ուշադրությունը:

Կերակրեք թռչուններին, գրանցեք այն տեսակներին, որոնք կայցելեն կերամանը դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին և լուսանկարեք նրանց կերամանի վրա:  Այնուհետև ուղարկեք մեզ իրականացված մոնիտորինգի  արդյունքները՝ կերամանն այցելած թռչնատեսակների ցուցակն ու ձեր կողմից արված՝ կերամանն այցելած թռչունների լուսանկարները:

Ձմեռող թռչունների ամենաակտիվ օգնականները կխրախուսվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

Արդյունքներն ուղարկել aspbirds@gmail.com հասցեին մինչև  2015թ. մարտի 10-ը:

Ուղեցույց մոնիտորինգի համար


Like it? Share with your friends!

12 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։