ԳՆՈՒՄ ԵՆՔ ՎԻՆԻ ԹՈՒԽԻ ՀԵՏՔԵՐՈՎ…


3 shares
Վինի Թուխը և Քրիստոֆեր Ռոբինը

Թեփով լցած գլխով զվարճալի արջուկին բոլորն են ճանաչում ու սիրում: Վինի Թուխը հարազատ է և փոքրիկներին, և մեծերին: Նա միշտ ուրախ է և իր լավատեսությամբ էլ վարակում է բոլորին, երբ սկսում է երգել փուչիկի պես թեթև ու մեղրի պես քաղցր իր երգերը: Միայն թե շատերը նույնիսկ չգիտեն էլ, թե որտեղից է գալիս Վինին: Դե ի՞նչ: Գնանք նրա հետքերով…

Վինի Թուխը թեկուզ հեքիաթային հերոս է, բայց ծնվել է միանգամայն իրական աշխարհում: Նրան համատեղ ուժերով ստեղծել են հայր ու տղա՝ Ալան Ալեքսանդր Միլնը և Քրիստոֆեր Միլնը:

Ալեքսանդր Միլնը և Քրիստոֆեր Ռոբինի Վինի Թուխի հետ
Ալեքսանդր Միլնը և Քրիստոֆեր Ռոբինի Վինի Թուխի հետ

1914 թվականի օգոստոսի 24 Կանադա ուղևորվող մի գնացք կանգ առավ Օնտարիոյի փոքրիկ կայարանում, և նրա ուղևորները տեսան մի որսորդի՝ փոքրիկ բրդոտ քոթոթի հետ: Լեյտենանտ Հարրի Քոլեբուրնին արջուկը շատ դուր եկավ և նա գնեց նրան որսորդից: Իր նոր ընկերոջը Հարրին անվանեց ի պատիվ իր հարազատ քաղաքի՝ Winnipeg: Ահա այսպես էլ սկսվեց աշխարհի ամենաբարի արջուկ պատմությունը:

Իսկ ի՞նչ եղավ հետո: Հինգ տարի լեյտենանտ Հարրիի հետ ապրելուց հետո Վինին հաստատվեց Լոնդոնի կենդանաբանական այգում: Այստեղ էլ նրան բոլորը շատ սիրեցին, չէ՞ որ  նա այնքան բարի էր, թույլ էր տալիս կերակրել իրեն ու զվարճացնում էր այցելուներին: Վինին դուր եկավ նաև Քրիստոֆեր Միլնին, երբ նա այցելեց կենդանաբանական այգի:

Ալեքսանդր Միլնը և Քրիստոֆեր Ռոբինի Վինի Թուխի հետ

Իհարկե, նա ամեն օր չէր կարող գալ նրան այցելության այդ պատճառով էլ տանը խաղում էր իր խաղալիք արջուկի հետ, որին կոչել էր Winnie Pooh: Pooh Քրիստոֆերը կոչել էր նաև մի կարապի. երբ կարապներին կանչում ես, նրանք գրեթե միշտ չեն գալիս, իսկ երբ նրանց կանչելիս ասես Pooh և նրանք էլի չգան, կարելի է ձևացնել, թե դու դա ասացիր հենց այնպես, որպես հոգոց՝ Pooh ….

Տեսնելով, թե որքան դուր եկավ Քրիստոֆերին այդ արջուկը, Ալեքսանդր Միլնը որոշում է նրա համար գիրք գրել, որի հերոսները կլինեն տղայի սիրելի խաղալիքները՝ արջուկը, իշուկը, վագրը, կենգուրուն և խոզուկը, ինչպես նաև ամառանոցի հարևանությամբ ապրող ճագարն ու բուն: Այդպես ծնվեցին «Երբ մենք բոլորս դեռ երեխաներ էինք» («When We Were Very Young», 1924), «Վինի Թուխ» («Winnie-the-Pooh», 1926) բանաստեղծությունների գրքերը, ապա նաև այս ժողովածուները («Now We Are Six», 1927)  և «Տունը արջուկի անկյունում» («The House at Pooh Corner», 1928):

Ալեքսանդր Միլնը և Քրիստոֆեր Ռոբինը
Ալեքսանդր Միլնը և Քրիստոֆեր Ռոբինը

Ալեքսանդր Միլնը էլի շատ գրքերի հեղինակ է, սակայն դրանք այնքան հայտնի չեն, որքան Վինի Թուխի հեքիաթները: Նրան ողջ աշխարհում հիշում են հենց այդպես՝ որպես Վինի Թուխի հեղինակ:

Էռնեստ Շեփարդը
Էռնեստ Շեփարդը

Վինի Թուխի մասին գրքերի նկարազարդումների հեղինակը Էռնեստ Շեփարդն է: Գրքի շատ երկրպագուներ մինչև այսօր էլ լավագույնը համարում են նրա նկարազարդումները, որոնք թեկուզ այնքան գունազարդ չեն, բայց չափազանց հմայիչ ու հարազատ են:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։