ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ. ԳՈՒՆԱՎՈՐ ՁՄԵՌ


Ձմեռ պապիկների մրցավազք
Ձմեռ պապիկների մրցավազք

Արդեն 5 տարի է, ինչ մեր քաղաքում ձմեռը այլևս ցուրտ ու տխուր չի անցնում: Ձմեռային Փառատոն – Հայաստան նախագիծը ամեն տարի Ամանորի շեմին գունավորում է ձմեռը ու բոլորին ուրախ տրամադրություն նվիրում: Ամանորյա հոգսերի կողքին կա նաև ուրախ ու հետաքրքիր ժամանց, և ամենակարևորը՝ այն բոլորի համար է:

Ձմեռային փառատոնի միջոցառումները անցկացվում են Սիրահարների այգում, որտեղ մուտքը միշտ ազատ է և երեխաների, և մեծահասակների համար: Այս տարի դեկտեմբերի 24-ից 27-ը փառատոնի այցելուներին սպասում են տոնական շքերթը, երաժշտական օրերը, խաղերն ու բնապահպանական տոնածառերի ցուցադրությունը, ինչպես նաև առցանց խաղ-մրցույթները և Ձմեռ պապերի մրցավազքը:

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ նաև հայկական Ձմեռ պապիկի՝ Կաղանդ պապի հետ և լսել նրա իմաստուն պատգամները:

Ձմեռային փառատոնը նաև բոլորին հրավիրում է մասնակցելու ամանորյա օնլայն մրցույթի: Մրցանակը՝ Երևան-Թբիլիսի երկօրյա ճամփորդական փաթեթ:

Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր անել: Մինչև դեկտեմբերի 26-ը ժամը 19:30-ը՝

Ձմեռային փառատոնի խորհրդանիշը
Ձմեռային փառատոնի խորհրդանիշը

Փառատոնի  շնչով զարդարեք ձեր տան պատուհանը՝ օգտագործելով փառատոնի խորհրդանիշը:

Ներբեռնեք զարդարված պատուհանի լուսանկարը փառատոնի Facebook յան էջում:

Վերնագրեք լուսանկարը «Ձմեռային Փառատոն 2011-ը իմ տանը»:

Հավաքեք ամենաշատ Լike-երը:

Ստացեք մրցանակը

Մանրամասները կարող եք գտնել այստեղ:

Դե ինչ, շտապեք, Ձմեռային փառատոնի հետ գունավորեք ձմեռը և ձեր պատուհանները…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։