ԱՐԵՎՆԵՐ ԿԱՐԱՈԿԵ – ԻՄ ԾՆՈՒՆԴԸ


1 share

Ահա և «Արևներ» մանկական անսամբլի Իմ ծնունդը երգը: Շտապեք սովորել այն երգի կարաոկե տարբերակի օգնությամբ: Երգը կատարում է Արևիկը, իսկ հեղինակը Սուսաննա Բարսեղյանն է: Երգը սովորելուց հետո նկարահանիր քո կատարումը և ուղարկիր տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում: Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Այսօր իմ տարեդարձն է,
Մեծ տոն է այսօր:
Բոլոր իմ ընկերները
Իմ հյուրն են այսօր:
Երեկ` ես դեռ փոքրիկ,
Մի կամակոր աղջիկ,
Այսօր դարձա ես մեծ,
Ինչպե՞ս դա պատահեց:

Այս ինչպե՞ս պատահեց,
Այս ի՞նչ հրաշքով.
Մեծանում ենք մի օրում
Մի ամբողջ տարով:
Եվ ինչպես հեքիաթում,
Ասես, հրաշքով
Մեծանում ենք մի օրում
Մի ամբողջ տարով:

Տորթի վառվող մոմերը,
Մեղեդին երգի,
Ինձ հարազատ դեմքերը,
Որ ժպտում են միշտ
Կօգնեն շուտ մեծանալ,
Բարին գտնել ու զգալ,
Իսկ օրն այս մոգական
Հեքիաթ է իրական:

Այս ինչպե՞ս պատահեց,
Այս ի՞նչ հրաշքով.
Մեծանում ենք մի օրում
Մի ամբողջ տարով:
Եվ ինչպես հեքիաթում,
Ասես, հրաշքով
Մեծանում ենք մի օրում
Մի ամբողջ տարով:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։