ԻՆՉՊԵՍ ԿՈՉԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ – ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ (Ա-Հ)


13 shares

– Իսկ ի՞նչ է անունը:

Այս հարցն անպայման հնչում է, երբ որևէ մեկը իմանում է, որ Դուք փոքրիկ եք ունեցել, և պարզում է երեխայի սեռը: Բոլորը ցանկանում են իմանալ երեխայի անունը, չէ՞ որ լույս աշխարհ է գալիս նոր էակ, որ շուտով քայլ առ քայլ իր տեղն է գտնելու այս աշխարհում: Իսկ ինչպես նա կանի դա առանց իր ամենակարևոր այցեքարտի՝ իր անվան: Այդ փոքրիկը շուտով վազվզելու է Ձեր տանը, և Դուք կանչելու եք նրան աշխարհի ամենալավ անունով: Այդ անունը իր մեջ է կրելու Ձեր ողջ սերը փոքրիկի հանդեպ: Պետք չէ մոռանալ նաև, որ անունը որոշ չափով պայմանավորելու է նաև երեխայի բնավորությունը: Ուրեմն այն պետք է ընտրվի շատ զգուշորեն, շատ ավելի վաղ, քան երեխան լույս աշխարհ կգա:

Ահա աղջիկների անունների մի երկար ցանկ, որը կօգնի Ձեզ կողմնորոշվել: Ներկայացնում ենք Ա-ից մինչև Հ տառով սկսվող անունները և անունների նշանակությունը: Ցանկի շարունակությունը կարող եք գտնել այստեղ

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ

Ա

Ագապի – հունարեն agape- սեր  բառից
Աիդա – ճնճղուկ (հունարեն), պարգև, նվեր (արաբերեն)
Ալինա– անմատչելի, անմերձենալի (հունարեն)
Ալիսա – ազնվական (գերմաներեն), ճշմարիտ (հունարեն), համարժեք է Ալեքսանդրիա անվանը
Ալվարդ– կարմիր վարդ
Ալլա – ուրախ
Ամալյա– աշխատասեր (գերմաներեն)
Անահիտ– անպիղծ, անարատ (պարսկերեն)
Անժելա, Անգելինա– հրեշտակ (հունարեն angelos բառից)
Անի– Հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի անունից
Աննա– եբրայերեն Kahnna անունից, որ նշանակում է շնոհալի, ողորմասիրտ
Անուշ – նշանակում է հաճելի, քաղցր:
Աստղիկ– հայերեն աստղ բառից` իկ փաղաքշական ածանցով:
Արաքսյա -Արաքս գետի անվանումից առաջացած
Արևիկ – հայերեն արև բառից
Արմինե, Արմենուհի – հայուհի, ցանկալի (արաբերեն)
Արփինե– հայերեն արև, արփի բառից

Բ

Բելլա– գեղեցիկ, անկրկնելի (լատիներեն)

Գ

Գաբրիելլա– իմ ուժը Աստծո մեջ է (լատիներեն)
Գայանե– երկիր (հունարեն)
Գոհար– անգին քար (հայերեն)
Գրետա – Մարգարիտա անվան կրճատ ձևը

Դ

Դիանա– խորհրդավոր (լատիներեն)
Դինա– աշխույժ, ճարպիկ

Ե

Ելենա– արևային, պայծառ (հունարեն)
Եվա– կյանք (եբրայերեն)
Եվգինե– բարեծնունդ, ազնվազարմ (հունարեն)
Երանուհի– հաջողակ, բախտավոր

Զ

Զարինե, Զարուհի, Զառա – ոսկի (պարսկերեն), լուսաբաց (արաբերեն)

Է

Էլեն – լուսավոր (ֆրանսերեն)
Էլիզա– Աստծո երդում, Աստծո ողորմություն (եբրայերեն)
Էլինա– պայծառ շող (իսպաներեն)
Էմիլիա– քնքուշ (հունարեն), անհամբեր, խանդոտ, կրքոտ (լատիներեն)
Էմմա – թանկագին, խորհրդավոր
Էվելինա– կենսական ուժ (իտալերեն)

Թ

Թագուհի– արքայի կին
Թամարա – արքայադուստր, լուսին (արաբերեն)
Թեհմինե– առողջ (պարսկերեն)
Թերեզա– պաշտպանություն
Թինա– արևի պայծառություն (վրացերեն)

Ժ

Ժաննա – հոգի (պարսկերեն), քնքուշ (սլավոնական)

Ի

Իզաբելլա– գեղեցիկ, անկրկնելի (լատիներեն)
Ինգա– օժտված, ընդունակ (լատիներեն)
Ինեսա– շարժուն, անհանգիստ
Իննա– մաքուր, անաղարտ
Իրինա– խաղաղություն (հունարեն)

Լ

Լալա-ծաղիկ (պարսկերեն)
Լառա-ճայ (հունարեն)
Լարիսա– հաճելի, բուրավետ (հունարեն)
Լաուրա – հաղթանակած (հունարեն)
Լիա – ավետաբեր (հունարեն)
Լիանա– լիանա բույսի նման նրբակազմ (հունարեն), երիտասարդ (լատիներեն)
Լիզա-աստվածապաշտ (անգլերեն)
Լիլիթ -կրակից ծնված (եբրայերեն)
Լուսինե – լույս բերող, լուսավոր, լուսին (հայերեն)
Լուիզա – լուսավոր (լատիներեն)

Ծ

Ծովինար– ծովի աստվածուհի, ջրահարս (հայերեն)

Կ

Կարինե – Եկատերինա անվան հայկական տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ
Կիրա – տիրուհի (հունարեն)
Կլարա – պայծառ, լուսավոր (լատիներեն)

Հ

Հայկուհի– հայի աղջիկ (հայերեն)
Հասմիկ – Ժասմինա անվան հայկական տարբերակը, առաջացել է հասմիկ ծաղկի անվանումից
Հեղինե – պայծառ, լուսավոր (հունարեն)
Հերմինե – Հերմեսի ժողովուրդ (հունարեն)
Հռիփսիմե – մեծ խորհուրդ
Հրաչուհի – հուր աչքեր ունեցող (հայերեն)


Like it? Share with your friends!

13 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։