ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՕՐԸ


Փետրվարի 9-ին աշխարհում նշում են Ատամնաբույժների օրը: Այս տոնը համընկնում է սուրբ Ապոլոնիայի օրվա հետ: Ապոլոնիան Ալեքսանդրիա քաղաքի մի կարևոր պաշտոնյայի աղջիկ է եղել, ով հավատացել է Քրիստոսին: Քաղաքի հեթանոս իշխանությունները  իր հավատքի համար Ապոլոնիային դաժան կտտանքների ենթարկեցին: Ապոլոնիան խնդրեց արձակել իր ձեռքի կապանքները և ինքնակամ նետվեց խարույկի մեջ: Դա 249 թվականի փետրվարի 9-ն էր:  300 թվականին Ապոլոնիային դասեցին սրբերի շարքը:

Ապոլոնիայի արարքն այնպես ցնցեց մարդկանց, որ նրա մասին սկսեցին լեգենդներ հյուսել: Մարդիկ սկսեցին հավատա, որ բավական է արտասանել Ապոլոնիայի անունը, և ատամի ցավն անմիջապես կանցնի: Այսօր դժվար է ասել, ատամի ցան ավելի արագ կանցնի, եթե տանք սուրբ Ապոլոնիայի՞, թե՞ մեր ատամնաբույժի անունը, բայց մի բան հաստատ է. իրենց չափազանց պատասխանատու ու կարևոր գործի համար փետրվարի 9-ին արժե շնորհակալություն հայտնել ու շնորհավորել աշխարհի բոլոր ատամնաբույժներին:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։