ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏԱԲԵՐ ՁՆԾԱՂԻԿՆԵՐԸ


1 share

Դրսում արևն է փայլում, մարդիկ սկսել են ժպտալ, գարուն է… Իսկ գարնան ամենավառ խորհրդանիշը ձնծաղիկն է, այն ավետում է գարնան գալուստը: Եվրոպական երկրներում ձնծաղիկը համարվում է հույսի խորհրդանիշ, գերմանացիներն այս բույսն անվանում են «ձյունե զանգակ» (Schneeglockchen), անգլիացիները` «ձյունե կաթիլ» (Snow-drop), ֆրանսիացիները` Niveole, որը համահունչ է լատիներեն niveus` «ձնե» բառին։ Բույսի գիտական անվանումը բառացիորեն թարգմանվում է` «կաթնային սպիտակ ծաղիկ»: Այս  անվանման հեղինակը Կարլ Լիննեյն է:

snowdrop-85378 Ձնծաղիկները շատ ցրտադիմացկուն են, նրանք դիմանում են մինչև 10 աստիճան ցրտի, նույնիսկ սառցակալելուց հետո էլ  շարունակում են ծաղկել։ Ձնծաղիկների առաքելությունն է ավարտել ծաղկման շրջանը մինչև ծառերի կանաչելը։

Ձնծաղիկի  «այսրկովկասյան» տեսակը  ավելի քան երեք տասնամյակ առաջ գրանցվել է ՀՀ.  «Կարմիր գրքում», որպես հազվադեպ տեսակ: Այն ունի բազմաթիվ տարատեսակներ, որոնց մեջ կան թեթևակի վարդագույն երանգավորումով ծաղիկներ։ Դրանք մեծ հետաքրքրություն են ներկայացնում այգեգործության բնագավառում որպես զարդաբույսեր։

snow-drops-in-snow-L

Թեև ձնծաղիկները պահանջկոտ չեն, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանց խնամել պետք չէ: Նրանք  դժվարությամբ են հարմարվում նոր տեղին, սակայն 2-3 տարի հետո ծաղկում են։ Ձնծաղիկի պատրաստուկները օգտագործվում են նաև ժողովրդական բժշկության մեջ։

Եթե ձեզ ձնծաղիկ են նվիրել, ապա այն երկար կշոյի ձեր աչքը իր թարմությամբ, եթե դնեք զով տեղում և պարբերաբար ջրի մեջ ավելացնեք սառցե կտորներ:

 Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։