ՄԱՆԿԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ – ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ


23 shares
Մանկական Աստվածաշունչ

ՀԻՍՈԻՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏՈՒՄԸ

Աստված աշխարh ուղարկեց Իր Որդուն` Հիսուս Քրիստոսին, որպեսզի մարդկությանը ազատի մեղքերից և հավիտենական կործանումից: Նրա ծննդյան օրվանից երկրի վրա նոր ժամանակ սկսվեց: Նույնիսկ մեր թվարկությունր սկսվում Է Հիսուս Քրիստոսի ծննդից: Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը զարմանալի Է: Երևակայեցեք միայն, Նրան՝ Հիսուսին, աշխարհի և տիեզերքի Արարչի Որդուն, վիճակվի գոմում ծնվել: Բայց սկսենք սկզրից…

Հիսուս Քրիստոսի ծնունդը

Նազարեթ անունով փոքրիկ քաղաքում՝ Իսրայելի հյուսիսում, ապրում Էր մի համեստ աղջիկ՝ Մարիամ անունով: Նա սիրում Էր իր Տիրոջը և մաքուր սիրտ ուներ: Մի օր նրան հայտնվեց Աստծո կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակն ու ասաց. «Ուրախացիր։ Տերը քեզ հետ է: Օրհնյալ ես դու կանանց մեջ»: Մարիամը, տեսնելով նրան, շփոթվեց: Բայց Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծո շնորհն ստացար: Եվ ահա կհղիանաս և Որդի կծնես, և Նրա անունր Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և բարձրյալի Որդի կկոչվի»:

Մարիամը այն ժամանակ ամուսնացած չէր, բայց նշանված էր բարեպաշտ հավատացյալ՝ Հովսեփ անունով մի մարդու հետ: Նա հրեշտակին հարցրեց. «Սա ինչպե՞ս կլինի, երբ ես այր չգիտեմ: Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրր Հոգին կիջնի քեզ վրա և Բարձրյալի զորությունր կհովանավորի քեզ»:

Իմանալով այն մասին, որ Մարիամր երեխա է սպասում, Հովսեփը ուզեց թողնել նրան, բայց Աստծո Հրեշտակը երազում հայտնվեց իրեն ու ասաց. «Հովսեփ՝ Դավթի որդի, մի՛ վախեցիր ընդունել Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրանից ծնվածը Սուրր Հոգուց է: Նա Որդի կծնի ու Նրան կանվանես Հիսուս, որովՀետև Նա Իր ժողովորդին կփրկի իրենց մեղքերից»։

Եվ Մարիամը շուտով ծնեց մանուկ Հիսուսին:

ՂՈՒԿԱՍ 1:26-35

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ

Երբ Աարիամր արդեն հղի էր, նրան ու Հովսեփին վիճակվեց հեռու ճանապարհ գնալ, որովհետև Հռոմի Օգոս­տոս կայսրը հրամայեց բնակչության մարդահամար կատարել ամբողջ երկրում: Յուրաքանչյուր մարդ պետք է գնար իր քաղաքր, իր նախնիների քաղաքր։ Հովսեփի հարազատ քաղաքը Բեթղեհեմն էր:

Հիսուս Քրիստոսի ծնունդըԵվ Հովսեփը իր կնոջ՝ Մարիամի հետ ուղևորվեց իր հայրենի քաղաք՝ Բեթղեհեմ: Մինչև Բեթղեհեմ մոտավորապես 170 կիլոմետր էր, և այն ժամանակ ոչ գնացքներ կային, ոչ ավտոմեքենաներ, և նման ճանապարհորդությունները մի քանի օր էին տևում։

Եվ վերջապես, Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմ հասան: Նրանց համար տեղ չճարվեց հյուրանոցում: Երևի շատերն այն ժամանակ Բեթղեհեմ էին եկել մարդահամարի համար: Մարիամի էլ ծնելու ժամանակն եկավ: «Եվ ենեց իր անդրանիկ Որդուն, և պատեց խանձարուրով և մսուրի մեջ դրեց նրան»,- կարդում ենք Ավետարանում: Սա նշանակում է, որ նրանք տեղավորվեցին անասունների գոմում: Ըստ հին ավանդության՝ այդ գոմը կառուցված էր քարայրի մեջ:  Այդ կողմերում հիմա էլ հովիվներր իրենց ոչխարների համար նման քարայրներ են օգտագործում:

ՂՈՒԿԱՍ 2:1-7

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՀՈՎԻՎՆԵՐԻ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀԻՍՈԻՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ

Այն ժամանակ Բեթղեհեմ քաղաքի շուրջ արոտավայրեր վային։ Այն գիչերը, երբ ծնվեց Հիսուսը, մի քանի հովիվներ չէին քնում, պահակություն էին անում իրենց հոտի վրա: Հանկարծ Տիրոջ հրեշտակր կանգնեց նրանց առաջ և ասաց. «Մի վախեցեք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որր բոլորինր պիտի լինի. այսօր ձեզ Փրկիչ ծնվեց, որ Քրիստոս Տերն է: Եվ սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով պատած և մսուրի մեջ դրված»:

astvacashunch2Աստված հասարակ տեղ ընտրեց և ոչ թե պալատ, ուր պետք է ծնվեր Հիսուս Քրիստոսը, աչխարհի Փրկիչը, և հովիվներին՝ հասարակ մարդկանց և ոչ թե հարուստներին ընտրեց առաջինը հայտնել ամբողջ մարդկությանը Փրկչի ծննդյան մասին:

ՂՈՒԿԱՍ 2:9-14

ՀՈՎԻՎՆԵՐԸ ՀԻՍՈՒՍԻ ՄՈՏ

Մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպես վախեցան հովիվները, երբ տեսան Հրեշտակին, և֊ ինչպես նրանք զարմացան լսելով նրանց խոսքը՝ Փրկիչ Քրիստոսի ծննդյան մասին: Դրա համար էլ հասկանալի էր, որ նրանք թողեցին իրենց հոտն ու Բեթղեհեմ գնացին:

astvacashunch3Եվ շտապելով եկան, և գտան Մարիամին և Հովսեփին և մսուրում պառկած երեխային: Պատմեցին, որ իրենց հայտնված էր այս երեխայի մասին: Եվ վերադարձան հովիվները, փառաբանելով ու գովելով Աստծուն այն ամենի համար, ինչ լսեցին եւ տեսան, ինչպես իրենց ասված էր»:

ՂՈՒԿԱՍ 2:15-20

Պատմությունները ներկայացված են՝ ըստ «Մանուկների Աստվածաշունչ» գրքի: Երկար պատմությունները կրճատված և պարզեցված են, իսկ չակերտների մեջ գրված տեքստ բառացիորեն վերցված է Աստվածաշնչից:


Like it? Share with your friends!

23 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։