ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ԱՆԳԼԵՐԵՆ՝ ՄՈՒԼՏՖԻԼՄ ԴԻՏԵԼՈՎ


37 shares

Եթե ձեզ համար դեռ չեք բացահայտել օտար լեզու սովորելու այս տարբերակը, ապա մենք հրաշալի նորություն ունենք ձեզ համար: Պարզվում է՝ կարելի է սովորել անգլերեն աշխարհի ամենաուրախ ու հետաքրքիր տարբերակով՝ մուլտֆիլմ դիտելով:

Անգամ եթե արդեն դիտել եք մուլտֆիլմը, միևնույն է ձեզ համար մի նոր աշխարհ կբացվի, երբ այն անգլերենով դիտեք: Դուք կբացահայտեք, թե ինչ ձայներով են իրականում խոսում հերոսները, կլսեք նրանց երգերը՝ անգլերեն լեզվով, և, իհարկե, չեք էլ նկատի, թե ինչքան նոր բառեր ու արտահայտություններ կսովորեք:

Դե, ինչպես ասում են, համատեղեք հաճելին օգտակարի հետ ու դիտեք հին ու նոր սիրելի մուլտերը անգլերենով, իսկ հետո կզարմացնեք ձեր ընկերներին ձեռք բերած նորանոր գիտելիքներով:

Ահա մուլտերի մի հրաշալի ցանկ, որից դուք կարող եք ընտրություն անել՝ հիմնվելով ինչպես ձեր նախասիրությունների, այնպես էլ՝ անգլերենի ձեր գիտելիքների վրա:

ԵԹԵ ՆՈՐ ԵՔ ՍԿՍՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ

  1. Ֆլինտսթոն անունով մարդը (The Man Called Flintstone)
  2. Կասպեր: Ընկերասեր ուրվականը (Casper the Friendly Ghost)
  3. Պեպպա խոզուկը (Peppa Pig)
  4. Ալադդին (Aladdin)

ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ

  1. Նեմոյին փնտրելիս (Finding Nemo)
  2. Խաղալիքների պատմությունը (Toy Story)
  3. Ռապունցել. Խճճված պատմություն (Tangled)

ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԻ ՀՄՏԱՆԱԼ

  1. Շրեկ (Shrek)
  2. Առյուծ արքան (The Lion King)

ԵԹԵ ԱՐԴԵՆ ՎԱՐԺ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՔ ԱՆԳԼԵՐԵՆԻՆ

  1. Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները (Snow White and the Seven Dwarfs)

Like it? Share with your friends!

37 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։