ՎԻՏԱՄԻՆՆԵՐ ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ


Վիտամիններ երեխաների մազերի համար

Մինչև կբացահայտեմ քեզ համար գեղեցիկ մազեր ունենալու գաղտնիքը, խորհուրդ եմ տալիս այս էջը կարդալ մայրիկի կամ տատիկի հետ: Չէ՞ որ քո գեղեցիկ մազերով ոչ միայն դու ես հպարտանում, այլև նրանք: Քո փարթամ մազերը խոսում են նաև քո գերազանց առողջության մասին: Իսկ եթե նրանք չափազանց բարակ են կամ շուտ կոտրտվող, դա նշանակում է, որ քեզ հարկավոր են վիտամիններ: Ի՞նչ վիտամինի: Հիմա կպարզենք:

Եվ այսպես, բժիշկներն ասում են, որ առողջ ու ամուր մազեր ունենալու համար մեզ հարկավոր են В, С, А և Е վիտամինները: Թե նրանցից որը ինչ չափով է հարկավոր քեզ, դա կասի բժիշկը, երբ տեսնի քեզ ու զննի քո մազերը:

Ի՞նչ է անում В վիտամինը:

Եթե մազերի ծայրերը չոր են, իսկ արմատները յուղոտ, ապա դու հենց նրա կարիքն ես զգում, նա կուղղի այդ ամենը: В վիտամինի պակասը լրացնելու համար, հարկավոր է ուտել ա

վելի շատ կաթնամթերք, կանաչ գույնի բանջարեղեն, ձու, կաղամբ և սև հաղարջ:

В խմբի վիտամիններ են նաև В3, В8 և В10 վիտամինները: Նրանց պակասի դեպքում քո մազերը դանդաղ են աճում: Դա հարկավոր է շատ շտապ ուղղել՝ ուտելով տավարի միս, ձուկ, նուշ, գետնանուշ, ձվի դեղնուց, կարտոֆիլ, գարոխ և բրինձ:

Մազերի արագ աճի համար օգտակար է նաև В9 վիտամինը, որը կարող ես գտնել կաթնաշոռի, պանրի ու խմորիչի մեջ:

Իսկ գլխամաշկի չորությունն ու թեփը հուշում են, որ քեզ В6 վիտամին է հարկավոր, որը պարունակում են կարտոֆիլը, բանանը, կաթը, հունական ընկույզը, հնդկաձավարը և վարսակաձավարը:

В խմբի վիտամինները քո մազերին շատ հարկավոր մի նյութ են պարունակում, որը կոչվում է ինոզիտ: Ինոզիտի մեծ պաշար ունեն սեխը, թուրինջը և չամիչը:

Առողջ մազեր ունենալ քեզ կօգնեն նաև С, А և Е վիտամինները: С վիտամինը քեզ է սպասում բոլոր ցիտրուսների՝ նարնջի, կիտրոնի, մանդարինի, ինչպես նաև սև հաղարջի, մասուրի ու կաղամբի մեջ:

 Ճակնդեղ ու ազնվամորի ուտելով՝ դու կստանա А վիտամինի մեծ պաշար, որը առողջ ու անվնաս կպահի քո մազերը, իսկ ընկույզների միջոցով էլ կարող ես Е վիտամինի պաշարդ հարստացնել:

Եվ հիշիր վիտամիններով հարուստ սնունդը քեզ միշտ կօգնի ոչ միայն առողջ, այլև շատ գեղեցիկ լինել: Իսկ սննդակարգիդ մեջ ավելացնելով այս մթերքները, կունենաս նաև փայլուն և ամուր վարսեր:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։