ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ՏԵՏՐԻՍ


տետրիս

Տետրիս խաղին արդեն նախկին դպրոցականները երևի շատ են կարոտում, չէ՞ որ այդ տարիներին տետրիսը նրանց սիրելի զբաղմունքն էր, փոքրիկ ավտոմատ խաղալիքի մասին բոլորն էին երազում: Իսկ մինչև երեխաները ու անգամ նրանց ծնողները զբաղված էին տետրիս խաղալով ու միավորներ վաստակելով, ապա միջազգային շատ ընկերություններ տարիներ շարունակ վիճում էին այս խաղի հեղինակային իրավունքների համար ու այդպես էլ համաձայնության չեկան:

Տետրիս խաղն ունի ավելի քան 25 տարվա պատմություն և շատ անգամներ է իր գույներն ու ձևերը փոխել: Բայց խաղի հիմնական նպատակն անփոփոխ է մնում, հարկավոր է ուղղանկյուն բաժակի մեջ դասավորել վերևից թափվող ֆիգուրները: Տետրիսի ֆիգուրների ձևը կարելի է փոփոխել առանց դանդաղեցնելու նրանց արագությունը, իսկ երբ բաժակի մեկ շարքն ամբողջությամբ լցվի, ապա խաղացողը միավորներ կվաստակի: Խաղի ֆիգուրները կարելի փոխել չորս անգամ, հենց այդ պատճառով էլ խաղը այդ անվանումն է ստացել  ( τετράς- հունարենում նշանակում է չորս): Իսկ գիտնականներն էլ ապացուցել են, որ տետրիս խաղալը դրական է անդրադառնում տրամաբանության և օտար լեզոuներ սովորելու ունակության վրա: Դե, ինչ տետրիսի համակարգչային ուրախ ու գունավոր տարբերակը քեզ է սպասում: Սկսենք…

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։