ՇԱԽՄԱՏ ԽԱՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՕՆԼԱՅՆ ԽԱՂ

Բոլորովին վերջերս մենք նշեցինք շախմատի միջազգային օրը, և ճիշտ ժամանակն է ավելի լավ ծանոթանալ այս շատ հետաքրքիր և «խելացի» խաղի հետ: Նախ արի պարզենք, թե ինչպես է այն լույս աշխարհ եկել: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այնտեղ շախմատի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս 6-րդ դարում: Ասում են, թե այս խաղը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Հնդկաստանում այս խաղն անվանում էին «չատուրանգա», ինչը նշանակում է չորս տեսակի զենք ունեցող զորք՝ մարտակառքեր, փղեր, հեծելազոր ու հետևակ:

«Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում և նշանակում է «թագավորը մահացավ»: Հայաստանում նույնպես շախմատ սկսել են խաղալ շատ վաղուց և այն անվանել են ճատրակ: Այն շախմատը, որը մենք խաղում ենք այսօր, ձևավորվել է 15-րդ դարում, իսկ վերջնական կանոնները հաստատվել են 19-րդ դարում: Հենց 1851 թ.-ին էլ Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը:

Aaron-Sylvan-Photo-of-Clementine-playing-chess-1068x711

Շախմատ խաղում են երկուսով՝ սև ու սպիտակ վանդակների բաժանված  խաղատախտակի վրա: Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար՝ 8 զինվոր, 2 ձի, 2 փիղ, 2 նավակ, 1 թագուհի և 1 թագավոր: Խաղաքարերը կարող են նահանջել, հարձակվել և պաշտպանել մեկը մյուսին, մի խոսքով՝ իսկական ճակատամարտ… Որևէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ երբ թագավորն այլևս նահանջելու տեղ չունի, հայտարարվում է մատ՝ պարտություն, և խաղն ավարտվում է:

Տիգրան Պետրոսյան
Տիգրան Պետրոսյան

Շախմատը մեծ դեր է խաղացել նաև պատմության մեջ: Տարիներ առաջ Պարսկաստանում շախմատը համարվում էր պարտադիր նվեր հարսանիքների ժամանակ: Ժամանակներ են եղել, երբ շախմատը նույնիսկ արգելվել է եկեղեցու կողմից: Իսկ մի անգամ շախմատը կարող էր շրջադարձային դեր խաղալ: Երբ Նապոլեոն Բոնապարտն աքսորվել էր սբ. Հեղինե կղզի, մտերիմները նրա համար շախմատ ուղարկեցին: Նապոլեոնը մեծ հաճույքով շախմատ էր խաղում, սակայն նրա մտքով անգամ չէր անցնում, որ շախմատի խաղաքարերի մեջ իր բարեկամները փախուստի ծրագիր էին դրել: Այն սպան, որը գիտեր գաղտնիքոը, սպանվել էր ճանապարհին, իսկ շախմատը տեղ հասցրած մարդիկ տեղյակ չէին գաղտնի ծրագրերի մասին: Այս ամենը բացահայտեց 1933 թվականին, երբ կազմակերպվեց Նապոլեոնի իրերի ցուցահանդես:

Շախմատը մեր՝ հայերիս ամենասիրելի սպորտաձևերից մեկն է, չէ՞ որ մենք շատ ենք սիրում մտածել: Ողջ աշխարհը ճանաչում է մեր շախմատիստներին, նրանք բազմիցս հաղթել են միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում: Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, օրինակ, աշխարհի կրկնակի չեմպիոն է: Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նույնպես նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը: Չեմպիոնական պատիվը բարձր է պահում նաև Լևոն Արոնյանը, ով այժմ իր վարկանիշով համարվում է աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստը: Մեր բոլոր տաղանդավոր շախմատիստներին մաղթում ենք նորանոր հաղթանակներ ու նվաճված մեդալներ, իսկ եթե դու էլ մտադրություն ունես նրանց շարքերը համալրելու, ապա լավ կանես հենց հիմա էլ մարզվես: Ահա և քեզ շախմատ …

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

41 մեկնաբանություն

    1. Anushik

      Շատ լավ խաղ էր ինձ շատ դուր եկավ:

  1. Hayk

    es shaxmati chempion em uzum em vor es angam es iran haxtem inqn indz chhaxti….Gevorg Tigranyan

  2. Meri

    es shat em sirum shaxmat inks lav em xaxum chishte hamakargchin chem karox haxtel bays vor xaxum em @nkerneris haxtum em

    1. valeria navasardyan

      ari shaxmat xaxank.es khaxtem kez ev voske medal kshahem ev du ges haskana te ingpes haxtetsi kes.

  3. milena

    u @nenc chi vor lav em xaxum bayc @nencel chi vor vat em xaxum es vor 5-erord dasaran em u im tariqi hamemat bavarar kstanam (ayd amen@ qnnutyan jamanak)

  4. Milena

    shat tramabanakan xax e indz dur e galis shaxmat xaxal es misht haxtum em

  5. Varduhi

    xaxi skzbum kamputr@ taguhin tvec esel 2 qaylic mat areci tuyla xaxummm erexeq dzeznicov uni 3 karg??:)

  6. Նարե

    վայ աս ինչ՝ լավ խաղ է շատ կուզեմ ընկերներիս ցույց տամ;

    1. Մերի

      շաաատ-շաատ դժվար խաղ է ես կրվեցի ինչ վատաա 🙂 🙂 🙂 պապայիս հետ պետք է խաղամ որ կարողանամ սատկացնել սրաան

  7. Մերի

    շաաատ-շաատ դժվար խաղ է ես կրվեցի ինչ վատաա 🙂 🙂 🙂 պապայիս հետ պետք է խաղամ որ կարողանամ սատկացնել սրաան

  8. levon

    ec el unem voske medal bayc 1 Hayastani chempion em dardzel 4 angam el Evropa bayc hima shaxmat toxelem u amenakarevor vor chem moracel xaxal

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի