Մանկական երգ – Երևան

Երգում է Մեգին
Երգի հեղինակ՝ Սուսաննա Բարսեղյան

Երևան

Իմ քաղաք, դու սկսվում ես մեր բակից,
Լուսավոր ու փոքրիկ իմ սենյակից,
Դառնում ես հետո դու պողոտա մի մեծ,
Ուրախ ու անհոգ մի շատրվան անկեղծ,
Ու քո գիշերվա լույսերը շողշողուն,
Փայլում են իմ հոգում, փայլում են իմ հոգում:

Երևան, իմ տուն,
Քո գրկում ապրում եմ ես,
Դու՝ իմ սրտում:
Երևան, իմ սեր,
Քեզանով վառվում են
Իմ հոգում լույսեր:
Երևան, դու,
Իմ միակն ու
Հարազատն ես,
Ես սիրում եմ քեզ,
Իմ անգին քաղաք,
Սիրում եմ ես քեզ:

Ու թեև իրարից տարբեր ենք մենք,
Դու այնքան իմաստուն, իսկ ես դեռ խենթ,
Ունենք մենք սակայն նույն երազներն անկեղծ,
Ուզում եմ, քաղաք իմ, աշխարհում այս մեծ,
Լինես բոլորից դու լավն ու քեզ համար
Երգեր ծնվեն հազար, երգեր ծնվեն հազար:

Երևան, իմ տուն,
Քո գրկում ապրում եմ ես,
Դու՝ իմ սրտում:
Երևան, իմ սեր,
Քեզանով վառվում են
Իմ հոգում լույսեր:
Երևան, դու,
Իմ միակն ու
Հարազատն ես,
Ես սիրում եմ քեզ,
Իմ անգին քաղաք,
Սիրում եմ ես քեզ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի