Ծիածանը թղթի վրա

Լավն է, չէ՞: Ես էլ հենց այդպես մտածեցի, երբ տեսա այս հրաշալի գաղափարը, ու որոշեցի անպայման քեզ էլ պատմել այս մասին: Չէ՞ որ այս հրաշալի ծիածանը ստանալը նաև շատ հեշտ է: Ահա թե ինչեր են անհրաժեշտ դրա համար.

Խոհանոցային սպունգ
Փայտիկ
Տախտակ՝ ներկերի համար
Ռեզին
Գուաշ՝ ծիածանի գույներով

Ծիածանը թղթի վրա

Նախ և առաջ սպունգը պետք է անցկացնել փայտիկի վրա և կապել:

Ծիածանը թղթի վրա

Գուաշի գույները հերթով շարիր տախտակի վրա, թող որ դրանք փոքր-ինչ չորանան:

Ծիածանը թղթի վրա

Զգուշորեն թաթախիր սպունգը գույների մեջ:

Ծիածանը թղթի վրա

Եվ վերջապես ծիածանաձև տարածիր այն թղթի վրա:

Ծիածանը թղթի վրա

Ահա և վերջ: Ծիածանը պատրաստ է: Իհարկե դու կարող ես այսքանո չսահմանափակվել և նկարել հրաշալի նախշեր թղթի վրա, դե իսկ այդ թղթից պատրաստել բացիկներ, փաթեթավորել նվերները և թող ամենուրեք քո ձեռքերով ծիածան հայտնվի…

Ծիածանը թղթի վրա

7 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. MOcaak,,indz shat shtap du es petq ,,hayrikis cnudn e marti 7in uzum em shat lav patrastvel ognir indz xndrum em )) mi qani nverner asa ,,,axachum em …10 tarekan em 😀 mekel mamayis u morquris u tatikis hamar marti 8-i hamar,,cghishtn asac voroshel ei inch vor ban gnel sakayn es u quyriks(14tarekan) voroshecinq dzerqi ashxatanq anel ))) odnir xndrem em Qez (Qo @nker Meri(Vika))

    • Սիրելի Մերի և Վիկա, ինձ մի քանի օր մտածելու ժամանակ տվեք և, խոստանում եմ, ձեզ շատ հետաքրքիր գաղափարներ հուշել հայրիկին, մայրիկին, մորաքրոջն ու տատիկին ուրախացնելու համար: Հետևեք կայքի նոր գրառումներին:

      Սիրով ձեր՝ Մոծ

  2. Սիրելի մոծակ այսօր իմ մտքով անցավ մարտի 8-ը ես ուզում եմ գեղեցիկ նվերներ տալ իմ մայրիկին քույրիկին և տատիկին։ Խնդրում եմ գեղեցիկ նվերների պատրաստման ձևեր գցեք կայք։ Դե ես այսօրվանից որոշեցի մտածել դրա մասին։ Շատ եմ խնդրում օգնիր ինձ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

5 + 4 =