Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ՀԵՔԻԱԹ

Ինչպես գրել հեքիաթԵրբ ուսուցիչները հերթական շարադրությունն են հանձնարարում, շատ երեխաների դեմքն այնպիսի արտահայտություն է ստանում, ասես հենց նոր թթու լիմոն են կերել:

Բայց շարադրություն գրելը, փոքրիկ պատմություն հորինելը կարող են շատ ուրախ զբաղմունք դառնալ, եթե այդ ամենին մոտենաս հաճույքով: Այդ դեպքում քո փոքրիկ աշխատանքները կարող են դպրոցական նստարանից էլ ավելի վեր բարձրանալ ու դառնալ պատմվածքներ ու հեքիաթներ, որոնք հետաքրքրությամբ կկարդա ոչ միայն քո ուսուցչուհին, այլև շատ այլ ընթերցողներ: Եթե այդ միտքը քեզ դուր եկավ, ապա ոչինչ չի խանգարում քեզ փորձել: Այս խորհուրդներն էլ կարծում ենք քեզ պետք կգան:

Ամենից առաջ մեզ հարկավոր է առաջին և կարևորագույն բաղադրիչը՝ անկեղծությունը: Եթե ուզում ես, որ քո պատմությունը հաճույքով ընթերցեն, հուզվեն ու անգամ լաց լինեն, միայն մեկ ճանապարհ ունես՝ անկեղծությունը: Երբեք մի ամաչիր անկեղծ լինել: Ընթերցողը դա անպայման կգնահատի:

Գրիր միայն այն, ինչին ինքդ հավատում ես: Եթե հեքիաթ ես գրում, ապա մտովի հայտնվիր հեքիաթի մեջ ու հավատա, որ արքայադստեր համբույրից գորտը կարող է արքայազն դառնալ, որ Ձմեռ պապիկը կարող է «լռվել» ծխնելույզի մեջ, որ երկնքից իսկապես երեք խնձոր է ընկնում ու ինչ-որ մեկը հաջողացնում է բռնել այն ու ուտել, և այլն, և այլն… Հեքիաթներ ստեղծող մարդիկ հավատում են հրաշքների, չէ՞ որ հեքիաթներն էլ հենց փոքրիկ հրաշքներ են:

Բայց եթե չգիտես, թե որտեղից է պետք սկսել, ապա հարկավոր է նախ ծանոթանալ այն ամենի հետ, ինչ մարդիկ ստեղծել են քեզնից առաջ: Հիշիր, որքան շատ գրքեր դու ընթերցես, այնքան շատ գիտելիքներ ձեռք կբերես, այնքան կզարգանա քո մտածելակերպը ու այնքան ավելի լավ կճանաչես աշխարհը: Կտեսնես, թե մինչև ուր կարող է հասցնել հեքիաթագիրներին իրենց երևակայությունը…

Ինչպես գրել հեքիաթ

Եվ քանի դեռ դու ընթերցում ես նրանց գրքերը, քո երևակայությունն  էլ հեղինակի հետ թռչում է հեռու-հեռուներ, հայտնաբերում նոր հեքիաթային աշխարհներ… Երբեմն գրքերը քեզ կարող են այնպես ոգեշնչել, որ ինքդ անմիջապես թուղթ ու գրիչ վերցնես ու գրես մի հետաքրքիր պատմություն:

Իսկ այստեղ հաջորդ կարևոր խորհուրդն է պետք հիշել, ոչ մի դեպքում չի կարելի կրկնել այն, ինչ արդեն ստեղծված է, դա կոչվում է գրագողություն և շատ դատապարտելի է: Եվ հետո, չէ՞ որ դու այդպես ոչ մի նոր բան չես գրի, ընդամենը կկրկնես և ոչ ոք չի հիանա քո ստեղծագործությամբ:

Գրքեր ընթերցելը քեզ նաև կսովորեցնի, թե ինչպես է հարկավոր գեղեցիկ կառուցել խոսքը և ինչպես գրագետ շարադրել: Հեքիաթների աշխարհ վստահ մուտք գործելու համար դու կարող ես ծանոթանալ այս հրաշալի հեքիաթագիրների հետ՝ Հանս Քրիստիան Անդերսեն, Լուիս Քերոլ, Օսկար Ուայլդ, Ալեքսանդր Միլն, Անտուան դը Սենտ Էքզյուպերի, Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Գրիմ եղբայրներ, Շառլ Պերրո… Նրանց հեքիաթները մեկը մեկից լավ են, և եթե դու իսկապես ուզում ես գեղեցիկ գրել ու գրել հեքիաթներ, ապա նրանք քեզ անպայման ցույց կտան ճիշտ ճանապարհը…

Համարձակ եղիր, արա քո գրական առաջին փորձերը ու ցույց տուր մտերիմներիդ: Նրանց քաջալերանքը կարող է օգնել քեզ: Եվ ամենակարևորը չմոռոնաս դրանք ցույց տալ նաև մեզ… Ուղարկիր ստեղծագործություններդ info@mocak.am էլեկտրոնային հասցեին… Սիրով սպասում ենք…

Անահիտ Ալեքսանյան

9 մոծաբանություն ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ՀԵՔԻԱԹ

  • ՍՅՈՒԶԱՆԱ ասում է

    ES SYUZANAN EM,,,,ES GREL EM MI GIRQ,,,,HEQIATNER U ARAKNR EN,,,ES SHAT EM UZUM HRATARAKEL,,,,,ISK VORTEX ES GREM IM HEQIATNER@?????

    • mocak ասում է

      Սիրելի Սյուզաննա, ուղարկիր հեքիաթներդ մեր էլ. հասցեին info@mocak.am: Դրանք ընթերցելով մենք կկարողանանք ավելի ճիշտ խորհուրդ տալ քեզ: Իսկ եթե հեքիաթներդ համապատասխանեն մեր կայքի պահանջներին, կարող ենք հրապարակել նաև մեր կայքում:

  • ՍՅՈՒԶԱՆԱ ասում է

    SHAT SHAT SHNORHAKALUTYUN,,,,,ES UNEM <>,<>,<>«ՃԱՆՃԻ ՄԻJI ASHXARH@» ev ayln drancic vor@ grem,,,,vor hamapatasxan lini??????

  • MARIAM ասում է

    BAREV DZEZ ES MARIAMN EM ES SHAT EM SIRUM DZER MOCHAK .AM KAYQ@ EV AMEN OR PNTRUM EM DRAM MEJ MI HRASHQ NYUTER BAYTS ES UZUM EM ANTSNEL BUN TEMAYIN ES SOVORUM EM TIV 45 DPROTSI 4 G DASARANUM GERAZANTS EM SOVORUM SIRUM EM GREL PATMVATSQNER QAPRYAKNER HEQIATNER SHARADRUTYUNER BANASTERTSUTYUNETR ES APRILI 16 MASNAKTSEL EM SHARADRUTYUNERI MRTSUYTIN EV CHEM HARTEL BAYTS ES EVS MEK ANGAM EL EM UZUM BORDZEL IM BART@ TARBER ASPAREZNERUM EV AMENASHAT@ TSANKANUM EM HARTEL EV STANAL PATVAVOR MRTSANAK@ EV VOR@ ES KSTANAM ES HIMA INCH EM UZUM ASEL XNDRUM EM ETE DZEZ MOT KA AYDPISI MRTSUYTNER ES TSANKANUM EM TEREKANAL DRA MASIN

    • mocak ասում է

      Ողջույն Մարիամ ջան: Ուրախ եմ, որ այստեղ քեզ հետաքրքիր էջեր ես գտնում: Կայքում պարբերաբար կազմակերպվում են հեքիաթի մրցույթներ: Հետևիր կայքի նորություններին և անպայման մասնակցիր:

  • ՍՅՈՒԶԱՆԱ ասում է

    BAREV MARIAM JAN,,,,,DU INCH MRCUYTI ES MASNAKCEL,,,,(OPERAYI SHENQUM` ES EV GARUN@) HA????????? CHISHT EM TE CHE???

  • mariam ասում է

    ayo du chisht es

  • Meline Melqonyan ասում է

    barev dez es voxchunum em dez shat em sirum der kayq@ indh shat en dur galis der xorhurdner@ ayn amen@ inch ka der kayqum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????