Notice: Undefined index: full in /var/www/public_html/mocak.am/wp-includes/media.php on line 215

Notice: Undefined index: full in /var/www/public_html/mocak.am/wp-includes/media.php on line 216

Notice: Undefined index: full in /var/www/public_html/mocak.am/wp-includes/media.php on line 217

Notice: Undefined index: full in /var/www/public_html/mocak.am/wp-includes/media.php on line 218

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

հեքիաթների մրցույթԴե ինչ, սիրելի հեքիաթագիր ու հեքիաթասեր ընթերցողներ, համատեղ ուժերով մենք և դուք ավարտեցինք աշխարհի ամենահետաքրքիր ու ամենադժվար գործը՝ հեքիաթների ընթերցումն ու գնահատումը:

Ասում են հեքիաթներ նույնիսկ հանճարները չեն կարող գրել, իսկ մենք բացահայտեցինք հարյուրավոր տաղանդավոր երեխաների, որոնք իրենց պես հրաշալի հեքիաթներ են գրում: Նրանք ապրում են Հայաստանի բոլոր անկյուններում, ձեզ հետ խաղում են բակում, հաճախում են դպրոց և գուցե նստում են հենց ձեր կողքի նստարաններին:

Վստահ ենք, որ այսպիսի բացահայտումներ արել են ձեզնից շատերը. «Վա՜յ, մենք չգիտեինք, որ դու այսքան լավ հեքիաթներ ես գրում», – երևի ասել եք դուք՝ զարմանալով ձեր ընկերոջ «թաքնված տաղանդի» վրա: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այդ «տաղանդը» վարակի նաև ձեզ: Հիշեք, յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է, միայն  թե հարկավոր է ճիշտ ժամանակին գտնել այն, գնահատել և թույլ չտալ, որ «նեղանա» ու մի անկյունում թաքնվի:

Մենք մեծ հաճույքով ընթերցել ենք ստացված երկու հարյուր հեքիաթները և այն հիսուն հեքիաթները, որոնք «վազեվազ» հասան մեզ՝ հայտերի ընդունման ավարտից հետո: Նրանցից յուրաքանչյուրը չափազանց ինքնատիպ էր (հեղինակները երևի չգիտեն, բայց նրանց հեքիաթները մեզ այնքա՜ն բան պատմեցին նրանց մասին): Մենք սիրեցինք յուրաքանչյուր հեքիաթը: Տխրեցինք բոլոր այն հեքիաթների համար, որոնք չանցան հաջորդ փուլ և ուրախացանք բոլոր հաղթանակող հեքիաթների համար:

Լավագույնների մեջ չընդգրկված հեքիաթները մեզ համար «նույնպես» լավագույնն են, և մենք խոստանում ենք հետագա օրերի ընթացքում կայքում հրապարակել բոլոր ուշադրության արժանի հեքիաթները, որոնք դուրս էին մնացել կամ էլ «ուշացել էին» մրցապայքարից: Մեր էջերը միշտ բաց են բոլոր տաղանդավոր երեխաների ստեղծագործությունների համար, իսկ մենք պատրաստ ենք աջակցել և անհատապես աշխատել յուրաքանչյուր փոքրիկի հետ:

Մենք շնորհակալ ենք բոլոր ջերմ խոսքերի և այն ակտիվության համար, որ ցուցաբերեցին մեր ընթերցողները: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի #1 և #8 դպրոցներին, Կապանի #2 ավագ դպրոցին, Երևանի # 198 ավագ դպրոցին և Հովհ. Շիրազի անվան #169 դպրոցին, Անանիա Շիրակացու անվան ճեմարանին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին և ԱՅԲ դպրոցին հատուկ ակտիվության և կազմակերպվածության համար:

Իսկ հիմա տեսնենք, թե ովքեր և ինչպես են գնահատել մրցույթին մասնակցող հեքիաթները:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի