Դու առիթ ունես ևս մեկ անգամ զարմանալու, որովհետև նորից պատրաստելու ես այն, ինչ երբեք մտքովդ չի անցել, բայց այս անգամ, իհարկե, առանց մայրիկի: Դե ուրեմն անցիր գործի.
Ձվածեղ
Քեզ ընդամենն անհրաժեշտ է.
Երկու հավկիթ
Մի քիչ յուղ, կարագ կամ ձեթ
Կետչուպ
Աղ և սև պղպեղ
Քեզ մնում է նայել նկարին և այս ռուսախոս ձվածեղի օգնությամբ ստանալ նույն պատկերը՝ մարտի 8 …
Պիցցա
Քեզ անհրաժեշտ է`
Լոշիկ
Տոմատի մածուկ
Պանիր,
Նրբերշիկ
Մարինացված սունկ
Ինչպես պատրաստել`
Նախ քսիր տոմատի մածուկը, հետո բաղադրիչները մանրեցրու և լցրու լոշիկի վրա, դիր ջեռոցը, մի փոքր անց հանիր ու կետչուպով գրիր վրան՝ մարտի 8 :
Գիտեմ, որ շա~տ համեղ են բուրում… Բայց չմոռանաս հա՛, դա մայրիկի համար է:
Անի Ավագյան