ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏԵՎԱ


54 shares

Այս փոքրիկ ու բարի մանկական բանաստեղծությունների հեղինակը մեր ընթերցող Վիոլետա Լապտևան է: Վստահ ենք, որ դրանք ձեզ էլ դուր կգան այնքան, որքան և մեզ:

Եթե դուք էլ ստեղծագործում եք, գրում բանաստեղծություններ կամ հեքիաթներ, շտապեք ուղարկել մեզ, և միգուցե հենց ձեր ստեղծագործությունը հայտնվի մեր կայքում:

ԳԱՐՈՒՆՆ ՈՒ ՄԱՅՐԻԿՍ

Թաքուն դաշտ եմ գնացել
Եվ ծաղիկներ եմ քաղել
Գարուն եմ հետս բերել,
Որ մայրիկիս նվիրեմ:
Մայրիկս ինձ հենց տեսնի
Գիտեմ,հաստատ,կնախատի
Չէ որ թույլտվություն չեմ խնդրել
Թաքուն եմ դաշտ գնացել:
Իսկ ես նրան կգրկեմ
Ներողություն կխնդրեմ
Համբույրի հետ միասին
Ծաղիկներ կնվիրեմ:

ՏԱՏԻԿԻՍ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Վաղը տատիկիս ծնունդն է,
Այսօր տորթ եմ թխելու
Մեջը շաքար չեմ գցելու
Տատս քաղցր չի ուտում:
Խմորը ես լավ կբացեմ
Եվ շատ ընկույզ կլցնեմ
Տատս ընկույզ շատ է սիրում
Միշտ գրպանում է պահում:
Ես տատիս սարքած չրերից,
Մյուս շերտի մեջ կլցնեմ
Որ տատիկս շատ հավանի
Համով տորթը նա ուտի:
Տատս այն ուտելուց հետո
Թաթիկներս կպաչի
Հաստատ նա ինձ շատ կգովի
Եվ էլ փոքրիկ չի կոչի:

ՏԻԿՆԻԿԸ

Չոփ-չոփ արա՛,սիրուն տիկնիկ
Թո՛ղ մազերդ լավ լվանամ,
Եվ մարմինդ օճառեմ,
Վրադ այնքան ես ջուր լցնեմ,
Որ օճառից ազատվես:
Ես քեզ մի լավ կչորացնեմ
Եվ քնելու կուղարկեմ,
Որ դու էլ շուտ մեծանաս
Մանկապարտեզ քեզ տանեմ,
Այնտեղ դու քեզ լավ կպահես
Չարություն, հանկարծ չանես,
Որ քեզ գովեն,սիրուն տիկնիկ
Ու երբեք չնախատեն,
Իսկ հիմա աչքերդ փակի՛ր
Քնի՛ր, իմ փոքրիկ տիկնիկ
Ես էլ գնամ քեզ համար
Պատրաստեմ համեղ ճաշիկ:

ԿԱՐՈՆ ԵՎ ՇՈՒՆԻԿԸ

Կարոն բակում լուռ նստած,
Հաց էր ուտում շատ ուրախ,
Մեկ էլ շունիկը գաղտուկ,
Կարոյի հացը տարավ,
Կարոն իրեն չկորցրեց,
Մի քար նա վերցրեց,
Եվ շունիկին հարվածեց,
Հետն էլ գող նրան կոչեց;
Շունիկը շատ բարկացավ,
Եվ իրեն շատ վատ զգաց,
Կարոյին այսպես ասաց.
-Ա՜խ,դու Կարո ավազակ,
Ո՞վ հաց քեզնից գողացավ,
Ես այն քեզնից վերցրի,
Որ իմ փորն էլ կուշտ լինի;

ՄՈՒԿԻԿԻ ԵՐԱԶԸ

Մուկիկին շատ զարմացրեց,
Երբ փիսիկին հանդիպեց,
Փիսոն ձեռքերը պարզեց,
Մուկիկին պանիր տվեց;
Մուկիկը ջերմ ժպիտով,
Փիսոյից այն վերցրեց,
Ախորժակով հոտ քաշեց,
Եվ երբ ցանկացավ ուտել,
Ձեռքին ոչինչ չգտավ,
Իրեն անկողնում տեսավ,
Եվ ամեն ինչ հասկացավ,
Փիսոն բարի է լինում,
Միայն մկան երազում;


Like it? Share with your friends!

54 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։