Լինում է, չի լինում, մի փոքրիկ մկնիկ է լինում: Ի տարբերություն իր ընկերների, նա չէր սիրում ներխուժել մարդկանց բնակարաններ, ավելորդ տհաճ պատմությունների մեջ ընկնել:
Նա միշտ երազում էր և կարծում էր, որ իր երազանքները վաղ թե ուշ կիրականանան: Երազանքերից մեկն այն էր, որ կարողանար այնպես անել, որ մարդիկ ինչպես շուն, կատու, թութակ, ձուկ և այլ կենդանիներ, ցանկանային նաև մկնիկ պահել, չխուսափեին նրանցից, չզզվեին և չհամարեին նրանց կեղտոտ ու փոքրիկ վնասատուներ: Այդ երազանքով տարված նա չէր կարողանում քնել, հաց ուտել և նույնիսկ իր ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ չէր ուզում առնչվել:
Մի անգամ նրա գլխում հիանալի միտք ծագեց: Նա որոշում է ծանոթանալ մի փոքրիկի՝ աղջկա կամ տղայի հետ: Այդ ծանոթության շնորհիվ նա ուզում էր իրագործել իր ամենամեծ երազանքը: Ի զարմանս մեզ՝ այս մկնիկը շատ խելացի էր և գիտեր խոսել մարդկային լեզվով: Նա աչքի էր առնում խելացի երեխաներին և ընտրում այն մեկին, ով անշուշտ կօգներ իրեն: Սակայն նա չէր կարողանում պատկերացնել, թե որքան դժվար կլինի դա իրագործել: եևբ մկնիկը քայլ էր անում, որ ծանոթություն ձեռք բերեր, նրա շրշյունից արդեն իսկ երեխաները խուճապի էին մատնվում և իրարանցումով ինչ-որ առարկա էին փնտրում, որպեսզի հարվածեին մկնիկի գլխին:
Մի անգամ, երբ կրկին նստած մտածում էր, նրա գլխում մի հիանալի գաղափար ծնվեց, որ եթե ինքն ընդունի ինչ-որ մարդկային կերպար և արդեն կանգնած լինի մի տեղում, ուր կմտնի երեխան, այդ ժամանակ նա կնկատի մի փոքրիկ ու արտասովոր արարածի: Եվ այդպես էլ եղավ:
Մկնիկը ակնոց դրեց, շորեր հագավ, երցրեց ձեռնափայտը և մտավ մի փոքրիկ տղայի ննջասենյակ ու կանգնեց գրասեղանին: Ճիշտ է, նրա սրտում վախ կար, բայց քանի որ նա շատ համառ մկնիկ էր և ուզում էր ամեն գնով իրագործել իր ցանկությունը, նա ինքն իրեն ստիպեց և ուժեղ կամքով կանգնած մնաց: Երբ դուռը բացվեց և տղան մտավ ննջասենյակ, թվաց, թե մկնիկը մի անգամ արդեն կարդացել է տղայի մտքերը: Տղան ապշած կանգնել և խուլ ու համրի պես բերանը բաց ու խուփ անելով նայում էր՝ չկարողանալով բառ արտասանել: սակայն նրա փոխարեն դա արեց մկնիկը: Նա ողջունեց տղային և խնդրեց, որ նա հասկանա և ընդունի, որ մկնիկը կարողանում է խոսել մարդկային լեզվով: Քիչ անց, երբ տղան ուշքի եկավ ևհասկացավ, որ դա իրականություն է, որոշեց նրան վերցնել իր ափերի մեջ և ավելի մոտիկից ծանոթանալ: Տղան հայտնեց իր անունը՝ Սքայ, մկնիկն էլ իրենը՝ Քեյ:
Եվ այդպես Քեյը ինքնամոռաց սկսեց պատմել իրենց կյանքի, մկնիկների կյանքի մասին: Նա այնքան էր խոսում, որ լեզուն բերանում չորանում էր: Տղան նկատելով, որ մկնիկն ուշագնաց է լինում, նրա համար ջուր բերեց և մի կտոր պանիր: Ուտելուց ու խմելուց հետո մկնիկը հոգնած քնել էր: Արթնանալով նա չէր էլ նկատել, թե որքան ժամանակ է քնել: Բայց աչքեը բաց անելով, որ տղան իր մահճակալի կողքին սեղանի վրա իր համար մի փոքրիկ սենյակ է պատրաստել, նա ինքնամոռաց գոչեց և թռավ տղայի գլխին: Մի պահ տղան վախեցավ և ճչաց: Այդ պահին սենյակի դուռը բացեց և ներս մտավ տղայի մայրը: Նա եկել էր տղայի գոռալու պատճառն իմանալու: Տղան, մկնիկին ընդունելով որպես իր լավ ընկեր, չմատնեց նրան, որովհետև մտածեց, որ անգամ իր մայրը կարող է վնաս հասցնել մկնիկին՝ չլսելով և ոչ մի բառ: Մայրը հանգստացած դուրս եկավ՝ համբուրելով տղային:
Քեյը շնորհակալություն հայտնեց տղային, որ ունի շատ լավ մարդ-ընկեր: Սակայն նա հասկանում էր, որ հրաշքներ իրականում չեն լինում, և որ չեն կարող մարդիկ ընդունել մկներին որպես ընտանի կենդանիների և ճիշտ հակառակը, մկներն էլ չեն կարող մարդկանց ընդունել որպես իրենց լավ ընկերներ: Համենայն դեպս նա ուրախ էր, որ կարողացավ գտնել իր հավատարիմ Սքային և հույս դնել նրա ընկերության վրա: Քեյը մերժեց Սքային, որ ապրի իր տանը, իր ննջասենյակում, սակայն խոստացավ, որ ամեն օր կգա իրեն այցի, զրուցելու և լավագույն մտքերով կիսվելու: Սքայը հասկանալո ընդունեց Քեյի որոշումը և խոստացավ, որ երբեք թույլ չի տա, որ մարդիկ ամենափոքր միջատին անգամ վնաս հասցնեն: Եվ խոստացավ նույնիսկ, որ երբ մեծանա, դառնալու է կենդանիների պաշտպանը՝ թույլ չտալով, որ նրանց ոչնչացնեն: Նրանք հրաժեշտ տվեցին միմյանց, սակայն չտխրեցին, քանի որ գիտակցում էին, որ վաղը կրկին հանդիպելու են:
Աննա Հարությունյան
10 տարեկան
Ք. Երևան, Հովհ. Շիրազի անվան 169 դպրոց