14 ՀՐԱՇԱԼԻ ՄԻՏՔ ԵՎ ԱՖՈՐԻԶՄ ՀԱՅՐԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


102 shares

Մենք սովորաբար ավելի շատ խոսում ենք մայրիկների մասին ու հաճախ մոռանում, որ ուժեղ ու խելացի մեր հայրիկներն էլ անգնահատելի դեր ունեն աշխարհը ճանաչելու մեր կարողության, մեր անհատականության  ձևավորման ու զարգացման մեջ: Այնպես որ, հիմա էլ առաջարկում ենք կարդալ բոլոր ժամանակների մեծ մարդկանց իմաստուն մտքերը հայրիկների մասին:

Մայրը մեր տունն է, բնությունը, օվկիանոսը: Հայրը նա է, ով սովորեցնում է երեխային ճանաչել այն ճանապարհը, որը տանումէ դեպի մեծ աշխարհ: Դա մտքեր են, իրերը՝ ստեղծված մարդկության ձեռքով, կարգն ու կանոնը, ճանապարհորդություններն ու արկածները: / Էրիխ Ֆրոմմ, գերմանացի հոգեբան/

Մեկ հայրը ավելին է, քան հարյուր ուսուցիչը / Ուելս Հերբերտ, անգլիացի գրող/

Բոլոր հայրերը ուզում են, որ իրենց երեխաները իրականացնեն այն, ինչ իրենց չի հաջողվել: / Յոհան Վոլֆգանգ Գյոթե, գերմանացի գրող/

Հոր խստությունը հրաշալի դեղամիջոց է, դրա մեջ ավելի շատ քաղցրություն կա, քան դառնություն / Էպիկտետ, հույն փիլիսոփա /

Հոր ողջախոհությունը ամենալավ դաստիարակությունն է երեխաների համար: /Դեմոկրիտես, հույն փիլիսոփա /

Հայրը գիտի իր երեխաներին ոչ ավելի վատ, քան Աստված գիտի մեզ բոլորիս, նա տեսնում է մեր սրտի խորքը և կարդում է մեր բոլոր մտքերը: / Օնորե դե Բալզակ, ֆրանսիացի գրող /

Երբ ի վերջո հասկանում ես, որ հայրդ հիմնականում ճիշտ էր, դու ինքդ արդեն քո տղային ես մեծացնում, որը համոզված է, որ իր հայրը սովորաբար սխալ է: / Լոուրենս Պիտեր, կանադացի մանկավարժ/

Այլ օրինակի կարիք չկա, երբ աչքիդ առջև կա քո հոր օրինակը: / Ալեքսանդր Գրիբոյեդով, ռուս գրող /

Չի կարող դառնալ լավ հայր այն տղամարդը, ով չի կարողացել հասկանալ իր հորը: / Տորնթոն Ուայլդեր, ամերիկացի դրամատուրգ /

Շատ ավելի հեշտ է հայր դառնալ, քան մնալ այդպիսին: / Վասիլի Կլյուչևսկի, ռուս պատմաբան/

Լավ հորը երբեք չես կարող փոխարինել մեկ ուրիշով: / Վասիլի Սուխոմլինկի, ուկրաինացի մանկավարժ /

Ինչ է հայրն ավելի սիրում որդուն, քան որդին հորը: Որովհետև որդին իր ստեղծագործությունն է: Բոլորը հակված են բարեհաճ լինել իրենց ստեղծագործությունների հանդեպ: / Արիստոտել, հույն փիլիսոփա /

Առանց լավ հոր չկա լավ դաստիարակություն՝ չնայած բոլոր դպրոցների առկայությանը: / Նիկոլայ Կարամզին, ռուս գրող/

Երբ ես 14 տարեկան է, իմ հայրն այնքան հիմար էր, որ ես հազիվ էի նրան հանդուրժումԼ Երբ ես դարձա 21 տարեկան, ես ապշել էի, թե որքան է խելք հավաքել այդ ծեր մարդը վերջին 7 տարում: / Մարկ Տվեն, ամերիկացի գրող /

21 ՀՐԱՇԱԼԻ ՄԻՏՔ ԵՎ ԱՖՈՐԻԶՄ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Like it? Share with your friends!

102 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։