ՓՈՔՐԻԿ ԳԱՌՆՈՒԿ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ


Քանի դեռ ձվիկների համար նախատեսված մեր խոտածածկույթը աճում ու մեծանում է, շարունակենք պատրաստություններ տեսնել Սուրբ Զատիկի համար: Այս անգամ առաջարկում եմ Զատիկի ձվերը զարդարել փոքրիկ, ուրախ կենդանիների տեսքով, օրինակ՝ գառնուկի: Գառնուկը հրաշալի կլրանցնի այն պատկերը, որը մենք կստանանք խոտածածկույթի և մեր թռչնակ ձվիկների շնորհիվ:

Ահա թե ինչ է մեզ հարկավոր

Ձու

Կլեյստեր
Բամբակ
Փոքրիկ խոզանակի ծայրեր
Մարկեր
Թուղթ

Եփեք ձուն, թողեք մի փոքր սառչի և չորացրեք: Թղթից ականջներ կտրեք գառնուկի համար և կլեյստերի օգնությամբ (կլեյստերի պատրաստման մասին կարդացեք այստեղ) ամրացրեք ձվի վրա: Իսկ հիմա բամբակի կտորներ առանձնացրեք և կրկին կլեյստեր քսելով ձվի վրա՝ պատեք այն բամբակի կտորներով՝ ազատ թողնելով միայն այն հատվածը, որը պետք է ծառայի որպես գառնուկի դեմք: Ապա մարկերով նկարեք գառնուկի աչքերը: Իսկ խոզանակի ծայրերից պատրաստեք տոտիկներ գառնուկի համար: Ցանկության դեպքում խոզանակը կարող եք փոխարինել մեկ այլ բանով, կարևորն այն է, որ գառնուկը ամուր կանգնել կարողանա: Դա կարող է լինել նաև եռոտանի փոքրիկ հարմարանք, որի վրա տեղադրեք գառնուկին, իսկ ցանկության դեպքում նաև վերցնեք:

Ահա և վերջ: Աշխատանքն ավարտվեց: Ես վստահ եմ, որ ձեր գառնուկն էլ իմ գառնուկի պես ուրախ ու զվարճալի կստացվի և կհմայի ձեր հյուրերին:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։