Uncategorized

ՀԵՔԻԱԹ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


29 shares

Կար-չկար մի կին կար: Նա ուներ չորս աղջիկ, չորսն էլ այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն բարի, այնքա՜ն ազնիվ: Մարդիկ, կենդանիները, ողջ բնությունն անկարող էին ապրել առանց նրանց: Աղջիկներից մեկի անունը Գարուն էր, մյուսինը` Ամառ, երրորդինը` Աշուն, վերջինինը` Ձմեռ:

Գարունը մարդկանց ծաղիկներ էր նվիրում և բնությունը լցվում էր անուշահոտ բույրով: Ամառը մարդկանց ջերմացնում էր և անուշահամ մրգեր նվիրում: Աշունը բնությունը ներկում էր բազմագույն երանգներով, բերք ու բարիքով լցնում մառանները: Իսկ երբ Ձմեռն էր իր ողջ հմայքով շրջում, դաշտ ու ձոր սպիտակ զգեստներ էին հագնում:

Մի անգամ քույրերն անհետանում են: Պարզվում է` նրանց չար կախարդն է գերել: Մարդիկ շատ են տխրում առանց նրանց և որոշում են որոնել ու գտնել գեղեցկուհիներին: Եվ այդ փնտրտուքն անիմաստ չի անցնում: Երբ գտնում են կախարդին, շա՜տ են խնդրում, որ բաց թողնի աղջիկներին, նույնիսկ` փոխարենը մեկ պարկ ոսկի են խոստանում:

Հենց որ կախարդը ոսկու անուն է լսում, ոտքերը թուլանում են, և անմիջապես խոստանում է ազատ արձակել քույրերին, բայց միայն մի պայմանով. նրանց բաց կթողնի հերթով, իսկ մյուս երեքին գերի կպահի: Եվ այսպիսով, մինչ օրս, քույրերը հերթով գալիս են, տարվա երեք ամիսը մնում ու հեռանում:

image (10)Այս հեքիաթի հեղինակը Անի Մանուկյանն է: Անին 11 տարեկան է: Ապրում է Արարատի մարզի Գեղանիստ գյուղում: Հաճախում է տեղի միջնակարգ դպրոցը, ինչպես նաև՝ նկարչության խմբակ՝ Տարոն Գեղագիտական կենտրոնում:

 


Like it? Share with your friends!

29 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։