ՆՐԲԵՐՇԻԿ ՈՒԹՈՏՆՈՒԿ


1 share
Նրբերշիկ ութոտնուկ

Նրբերշիկ ուտել բոլորն են սիրում, հատկապես, երբ անընդհատ վազվզում ես, շտապում դասի, դասից պարապմունքների և այսպես շարունակ: Նրբերշիկը իրականում ոչ միայն արագ է պատրաստվում, այլև կարող է շատ զվարճալի տեսք ստանալ և բարձրացնել մեր տրամադրությունը: Առաջարկում եմ պատրաստել նրբերշիկ-ութոտնուկ: Չեք էլ կարող պատկերացնել, թե որքան հեշտ է նրան պատրաստելը:

Նրբերշիկ ութոտնուկԵվ ուրեմն, վերցնում ենք նրբերշիկը և նրա մի մասը զգուշորեն բաժանում ենք ութ բարակ շերտի: Եթե միանգամից մի քանի ութոտնուկ ես ցանկանում, ապա նույն կերպ կտրատիր նաև մյուս նրբերշիկները: Ապա նրանց տեղավորիր կաթսայի մեջ և եփիր այնքան, որքան սովորաբար հարկավոր է լինում նրբերշիկներին՝ 10-15 րոպե:

Նրբերշիկ ութոտնուկՆրբերշիկները եփելուց հետո շարիր դրանք թավայի մեջ՝ արդեն ութոտնուկի ոտքերի նման շարելով նրբերշիկի ութ եզրերը: Նրբերշիկների գլխին կարող ես պանրի կտորներ շարել: Տաքանալով դրանք կհալչեն և գլխարկի տեսք կստանան: Հիմա թավան դիր ջեռոցին և մի լավ կարմրացրու ութոտնուկներին:

Ահա և պատրաստ են քո ութոտնուկները: Շարիր նրանց ափսեի մեջ, համեմիր կետչուպով և մայոնեզով (մայոնեզով կարող ես նաև աչքեր ու բերան նկարել նրանց համար), ավելացրու նաև մակարոն կամ կարտոֆիլ՝ ըստ ցանկության և անուշ արա: Բարի ախորժակ…


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։