ՀԵՔԻԱԹ. «ԽԵԼԱՑԻ ԴԱՎԻԹԸ»


287 shares

Լինում է չի լինում մի գյուղ է լինում: Այդ գյուղում Դավիթ անունով մի տղա էր ապրում: Նա շատ խելացի էր և դպրոցի լավագույն աշակերտներից էր:

Մի անգամ Դավիթը որոշում է իր ընկերների հետ գնալ արշավի, որպեսզի հատապտուղներ հավաքեն և ընկերներով ուրախանան: Առավոտյան գյուղում եղանակը շատ արևոտ էր. Դավիթն ու իր ընկերները ճանապարհ ընկան : Նրանք զամբյուղներով հատապտուղ հավաքեցին և լավ ժամանակ անցկացրեցին:

Ետ վերադառնալու ժամանակ մառախուղը հանկարծ պատեց ողջ գյուղը և տղաները մոլորվեցին: Քանի որ շուտով մութն ընկնելու էր, Դավիթը առաջարկեց մի փչակ կամ քարանձավ գտնել և գիշերել այնտեղ, որպեսզի ապահով լինի: Մոտակայքում մի մեծ քարանձավ կար, տղաները մտան այնտեղ, Դավիթը որոշեց կրակ ստանալ, ինչպես սովորել էր դպրոցում: Նա փոքրիկ ճյուղի օգնությամբ կրակ վառեց և բոլորը տաքացան:

Հանկարծ քարանձավի խորքից ինչ- որ վախենալու ձայն լսվեց. տղաները շատ վախեցան և խառնվեցին իրար: Քարանձավում արջ կար, նա նկատել էր տղաներին և գալիս էր նրանց կողմ: Դավիթը հիշեց, որ արջերը հատապտուղ շատ են սիրում և արագ կողմնորոշվելով զամբյուղով հատապտուղը դրեց արջի դիմաց: Մինչ արջը ուրախ-ուրախ ուտում էր, տղաները փախան քարանձավից:

Նրանց ծնողները արդեն փնտրում էին տղաներին և քարանձավին մոտ էին, լսելով ձայները նրանք գտան երեխաներին ու ողջ-առողջ տարան տուն: Այսպիսով Դավիթը փրկեց իր ընկերներին…

Բաբկեն Սաքեյան, 7 տարեկան,
Սևանի Վ. Կարապետյանի անվան հ 3 հիմնական դպրոց 2րդ ա դասարան


Like it? Share with your friends!

287 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։