Մեր շուրջը հիմա ամենուր աշնանային տերևներ են՝ դեղին, կանաչ, կարմիր ու էլի հազար ու մի երանգի ու գույնի: Նրանք կարող են հրաշալիորեն փոխարինել մեր մատիտներին ու ներկերին: Չե՞ս հավատում: Ինչեր ասես, որ չենք կարող պատկերել աշնանային գունեղ տերևների օգնությամբ:
Քեզ եմ ներկայացնում շատ հետաքրքիր աշնանային ձեռքի աշխատանքներ: Ամեն ինչ այստեղ չափզանց հեշտ է: Հարկավոր են միայն վառվռուն տերևներ և սոսինձ: Հետևիր նկարներին և ստեղծիր քո աշնանային անկյունը: