Աշխարհի գրեթե բոլոր երեխաները մաթեմատիկան համարում են շատ ձանձրալի գիտություն… Բարդ խնդիրներ, բարդ լուծումներ, հավասարումներ… Բայց իրականում թվերի աշխարհը շա՜տ-շա՜տ հետաքրքիր է: Պարզապես պետք է հանել ամբողջ վատ տրամադրությունը և գումարել մի քիչ երևակայություն: Իսկ արդյունքը կլինի հետաքրքիր և զարմացնող ֆոկուս: Դե՞, պատրա՞ստ ես… Սկսեցինք:
Ֆոկուս 1: Այս ֆոկուսի համար քեզ հարկավոր է հաշվիչ և քո հեռախոսահամարը:
1. Հիշիր հեռախոսահամարիդ առաջին երեք թիվը: Բայց բջջային օպերատորի կոդը հաշվի մի առ (095, 091, 077 և այլն):
2. Այդ եռանիշ թիվը բազմապատկիր 8-ով:
3. Գումարիր 1:
4. Բազմապատկիր 250-ով:
5. Գումարիր հեռախոսահամարիդ վերջին երեք թիվը:
6. Մեկ անգամ ևս գումարիր հեռախոսահամարիդ վերջին երեք թիվը:
7. Հանիր 250:
8. Ստացված թիվը բաժանիր 2-ի:
Ի՞նչ ստացվեց: Գիտեմ, գիտեմ, զարմացած ես… Շարունակում ենք:
Ֆոկուս 2: Քեզ պետք է հաշվիչ (թուղթ, գրիչ) և քո ծննդյան ամիսն ու օրը:
1. Ծննդյանդ օրը բազմապատկիր 2-ով:
2. Գումարիր 5:
3. Արդյունքը բազմապատկիր 50-ով:
4. Գումարիր ծննդյանդ ամիսը: (Օր.՝ 01, 02, 03…11, 12)
5. Ստացված թվից հանիր 250:
Արդյունքը պետք է լինի եռանիշ կամ քառանիշ թիվ, որոնց նշանակությունն ինքդ հաստատ կհասկանաս…
Ահա այսքանը: Ֆոկուսների մոլորակ մենք դեռ անպայման կվերադառնանք, դե իսկ ես սպասում եմ քո մոծաբանություններին…
Անի Ավագյան