Ամեն օր երբ արթնանում եմ,
Միշտ շտապում եմ լվացվել,
Ես մի աղջիկ եմ
Անչափ մաքրասեր,
Անդադար ջուրն եմ մտնում,
Լողանում, չոփ-չոփ անում,
Մայրիկն ասում է, որ մի օր
Ձկնիկ ես կդառնամ:
Չոփ-չոփ ես արել եմ,
Աչիկներս լվացել եմ,
Ջինջ երկնքից էլ
Մաքուր կդառնամ:
Չոփ-չոփ ես արել եմ,
Աչիկներս լվացվել եմ,
Թող աշխարհը ինձ նման
Միշտ մաքուր մնա:
Ես ունեմ շատ ընկերներ,
Բայց ինձ շատ մոտ են, տես, դարձել,
Իմ մեծ օճառը, սրբիչը իմ մեծ:
Երբ ես մի քիչ մեծանամ,
Խելացի աղջիկ դառնամ,
Հայրիկն ինձ կգնի այնժամ
Մի մեծ լողավազան,
Հայրիկն ինձ կգնի այնժամ
Մի մեծ լողավազան:
Չոփ-չոփ ես արել եմ,
Աչիկներս լվացել եմ,
Ջինջ երկնքից էլ
Մաքուր կդառնամ:
Չոփ-չոփ ես արել եմ,
Աչիկներս լվացվել եմ,
Թող աշխարհը ինձ նման
Միշտ մաքուր մնա:
Չոփ-չոփ ես արել եմ,
Աչիկներս լվացել եմ,
Ջինջ երկնքից էլ
Մաքուր կդառնամ:
Չոփ-չոփ ես արել եմ,
Աչիկներս լվացվել եմ,
Թող աշխարհը ինձ նման
Միշտ մաքուր մնա: