Երաժշտությունը՝ Հռիփսիմե Խրիմյանի
Խոսք՝ Գրիգոր Եղիկյանի
Թնկթնկում է Սաթիկը,
Փուշ է մտել մատիկը,
Ախ, ի՞նչ անի, ո՞նց անի,
Մատի փուշը ո՞նց հանի,
Ախ, ի՞նչ անի, ո՞նց անի,
Մատի փուշը ո՞նց հանի:
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ,
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ,
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ:
Վազեց գնաց տատի մոտ,
Տատը ընկավ ձեռ ու ոտ,
Քթին դրեց ակնոցը,
Շտկեց նախշուն գոգնոցը,
Քթին դրեց ակնոցը,
Շտկեց նախշուն գոգնոցը:
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ,
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ,
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ:
Նայեց ցավող մատիկին,
Սրտապնդեց Սաթիկին,
Համբուրեց աչիկն ու թուշը,
Զգույշ հանեց էն փուշը… Զգույշ հանեց էն փուշը…
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ,
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ,
Փուշն էլ, ինչ փուշ, ճստլիկ,
Լվի ոտից պստլիկ: