ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ՆՎԵՐ ՄԱՅՐԻԿԻՍ


9 shares
Նվեր մայրիկիս

Նվեր մայրիկիս

Երգի հեղինակ՝
Լիլիթ Համբարձումյան
Երգում է՝ Զատիկներ խումբը

Գնամ ասեմ արևին,
Գարուն բերի աշխարհին,
Հետո անցնեմ սարերով,
Ուզեմ մի քիչ հով ու զով,

Հովն ու զովը տամ ամպին,
Ամպը ներքև ցող թափի,
Ցողը տանեմ վարդենուն,
Նա ինձ վարդ տա վառվռուն:

Վարդին ասեմ. «Այ վարդ, տես,
Հետդ փշեր չբերես,
Քեզ տալու եմ մայրիկիս,
Հանկարծ մատը չծակես»:

Վարդին ասեմ. «Այ վարդ, տես,
Հետդ փշեր չբերես,
Քեզ տալու եմ մայրիկիս,
Հանկարծ մատը չծակես»:

Գնամ ասեմ արևին,
Գարուն բերի աշխարհին…


Like it? Share with your friends!

9 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։