Այնքան տարվեցինք մարտի ութով ու նվերներով, որ լրիվ մոռացանք մեր համեղ ու գեղեցիկ նախաճաշի մասին: Բայց չէ՞ որ եթե լավ չսնվենք, չենք կարող ոչ մի նվեր էլ պատրաստել: Ուրեմն քայլո՜վ մարշ խոհանոց բուտերբրոդ ձկնիկ պատրաստելու:
Անհրաժեշտ են՝
Հացի մեկ շերտ
Պանրի մեկ շերտ
Վարունգ
Գազար
Ձիթապտղի մեկ հատիկ
Ինչպե՞ս պատրաստել՝
-Նախ հացը կդնենք մատուցվող ափսեի մեջ:
-Հացի վրա կդնենք պանրի գեղեցիկ շերտը:
-Կվերցնենք դանակը և կսկսենք կտրատել վարունգը, ձիթապտղի հատիկն ու գազարը:
-Պանրի շերտի վրա՝ առաջամասում՝ կդնենք կլոր շերտատած վարունգը, որի վրա նորից կլոր շերտատած ձիթապտղի հատիկը:
-Վարունգից կպատրաստենք նաև ձկնիկի պոչը: Վարունգի կլոր շերտը բաժանիր ուղիղ երկու մասի և դիր բուտերբրոդի ծայրի հատվածը:
-Եվ երեք չափի փոքրիկ կլորիկներ պատրաստիր վարունգից ու դիր ձկնիկի շուրթիկի մոտ՝ իբրև պղպջակներ:
-Իսկ շուրթերը կպատրաստենք կիսալուսնաձև կտրած ձիթապտղի հատիկից:
-Կիսալուսնաձև կտրած գազարներն էլ կծառայեն իբրև ձկնիկի թեփուկներ: Դրանք էլ գեղեցիկ դիր պանրի վրա:
Այս ամենը դու ավելի հեշտ կպատրաստես, եթե նայես նկարին:
Դե շտապենք ուտել մեր բուտերբրոդ ձկնիկը և ավելի թարմ ուժերով ու ավելի վառ երևակայությամբ դիմավորենք մարտիության նոր, հետաքրքիր գաղափարները:
Անի Ավագյան