Սուրբ Զատիկի տոնը մոտենում է… Անպայման պետք է պատրաստվել, այն էլ բարձր տրամադրությամբ և անսպառ երևակայությամբ: Այս տոնի խորհրդանիշերից մեկն էլ ճուտիկն է: Ուրեմն զատկային ճաշացանկի առաջին գրառումը կլինի հենց ճուտիկը՝ միայն թե բուտերբրոդի տեսքով: Անհրաժեշտ են՝
Կլոր հացի երկու շերտ
Սպանախի տերևներ
Երկու դեղին պանիր
Ձիթապտղի հատիկ
Գազար
Ինչպե՞ս պատրաստել բուտերբրոդ ճուտիկ՝
-Մատուցվող ափսեի ներքևի հատվածում նախ պետք է դնել սպանախի լվացված տերևները:
-Ապա տերևների վերևի հատվածում կողք-կողքի դնել հացի երկու շերտերը:
-Հացի շերտերի վրա պետք է դնել կլոր շերտով կտրած պանիրները:
-Հերթը գազարինն է: Նրանից պետք է ստանալ չորս կլոր շերտ՝ ոտիկների, երկու եռանկյունաձև շերտ՝ կտուցիկների և վեց նեղ ուղղանկյունաձև շերտ՝ փետուրների համար:
-Գազարի շերտերը դնել իրենց տեղերում:
-Իսկ ձիթապտղի հատիկից էլ պետք է կտրել չորս փոքրի՜կ աչուկներ և դնել տեղերում:
Ահա և մեր տրամադրության ու երևակայության առաջին արդյունքը:
Անի Ավագյան