ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՌՈՔՆՌՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Ռոքնռոլի միջազգային օրը

Ապրիլի 13-ին նշվում է ռոքնռոլի միջազգային օրը Յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ին նշվում է ռոքնռոլի միջազգային օրը, թեև տոնի առաջացման հիմք է հանդիսացել ապրիլի 12-ին տեղի ունեցած նշանակալից իրադարձությունը: 1954 թվականի ապրիլի 12ին Բիլի Հեյլը ամերիկյան հանդիսատեսին ներկայացրեց իր «Rock Around The Clock» երգը, որը մեծ արձագանք ունեցավ ոչ միայն Ամերիկայում , այլև ամբողջ աշխարհում: Այն ժամանակակից երաժշտության մեջ ձևավորեց նոր ուղղություն:

Ռոքնռոլի միջազգային օրը Բիլի Հեյլը դարձավ առաջին սպիտակամորթ ռոքնռոլ աստղը, ով մեծ հաջողություններ ունեցավ: Սակայն անկախ ամեն ինչից՝ մինչեւ այսօր «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, ով դարձել էր երիտասարդների կուռքը։ Նրա հագուստի ոճը, կեցվածքը և շարժումները դառնում էին ընդօրինակման առարկա:

 1960–ականների կեսերից արդեն ռոքնռոլի մեջ թարմ մտքեր եւ նոր կյանք ներմուծեց բրիտանական «The Beatles» խումբը, որը նորից երգեց ռոքնռոլային գրեթե բոլոր հայտնի հիթերը։ Այդ շրջանում էլ սկսեց օգտագործվել «ռոք» բառը։ Ի դեպ «The Beatles»-ի հիմնադիրը՝ Ջոն Լենոնը, ասել է. «Ոչինչ ինձ չէր հուզել մինչ այն օրը, երբ ես լսեցի Էլվիսին. եթե չլիներ Էլվիսը, չէր լինի և Բիթլզը»:

Ռոքնռոլի միջազգային օրը

Խմբի տղաները ճանաչվել են 1960-1970-ական թվականների ամենահայտնի մարդիկ, ովքեր ստիպեցին ողջ աշխարհին միավորվել իրենց երաժշտության շուրջ: Նրանք դասվում են այն երիտասարդների շարքին, ովքեր հետք են թողել համաշխարհային պատմության մեջ: «The Beatles» խումբը համարվում է աշխարհի ամենահայտնի քառյակը:

Ռոքնռոլի պատմության մեջ բազմաթիվ երգեր են ստեղծվել, որոնք մինչև այսօր էլ շատ սիրված են ու երբեք չեն կորցնում իրենց թարմությունը: Ահա այսպիսի ռոքնռոլային կատարումներով դու էլ կարող ես լցնել քո այս օրը և վերածել այն իսկական տոնի:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։