Անտառում կա մի բնակիչ,
Գլխին ունի երկու կախիչ`
Առանց տերև ծառի ճյուղեր
Ու բարալիկ երկար ոտքեր:
/եղջերու/
Ծիծաղում է` հու՜- հու՜- հու՜…
Այդ թռչունը ահարկու,
Աչքեր ունի նա չռված,
Կարծես լինի զարմացած:
/բու/
Մի հսկա մողես է նա
Ու թե հանկարծ բարկանա,
Գետից իսկույն դուրս կգա
Եվ ում ասես կուլ կտա:
/կոկորդիլոս/
Դուրս է գալիս միայն մթին,
Թիկնոց ունի նա իր հագին,
Կարճլիկ քթով անճոռնի,
Անհրապույր կենդանի:
/չղջիկ/
Մեկ կլոր է, մեկ էլ` կես,
Մթին լույս է տալիս մեզ,
Ցած չի իջնում երկնքից,
Մեզ է նայում վերևից:
/լուսին/
Սիրում է կանգնել մի ոտքի վրա,
Կարո՞ղ եք ասել անունը նրա,
Չի ծլվլում, չխկչխկացնում է,
Երբ որ կարմիր կտուցը բացում է:
/արագիլ/
Կարծես լինի մի պարան,
Չփորձես մոտենալ նրան,
Մեկ էլ տեսար թունավոր է,
Պարանն այդ վտանգավոր է:
/օձ/
Կարծես լինի գոլորշի,
Կամ էլ սպիտակ-սպիտակ փոշի
Ու երբ հանկարծ հայտնվում է,
Շուրջն ամեն բան թաքնվում է:
/մառախուղ/
Գլխին մի մեծ գլխարկ է դնում,
Որը գլխից երբեք չի հանում,
Գլխարկին` հաճախ հազար ու մի կետ,
Արթնանում է նա աձրևի հետ:
/սունկ/
Ծանրամարմին մի զանգված,
Տեսքը` ջղային ու բարկացած,
Իսկ քթին մի մեծ եղջույր,
Նրա անունն է…
/ռնգեղջյուր/
ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ-ՀԱՇՎԵԼՈՒԿՆԵՐ
Զատիկը
Մեր զատիկը փոշոտվել է,
Երկու պուտիկ թաքնվել է,
Մեկն է միայն երևում
Ձախ թևիկի վերևում:
Քանի պուտիկ նա ունի,
Պատասխանն ո՞վ կգտնի:
Ճնճղուկները
Ծառին` տասը ճնճղուկ,
Անվերջ ծի՜վ-ծի՜վ… ճղճղուկ,
Մեկ էլ ամպերը` բու՛մ-բու՛մ…
Երեքը օդ են թռչում:
Բայց դեռ ծի՜վ-ծի՜վ… ճղճղուկ,
Մնաց քանի՞ ճնճղուկ: