Երաժշտության հեղինակ՝ Մարտին Ահարոնյան
Խոսքերի հեղինակ՝ Հերմինե Ստեփանյան
Ես մի արև նկարեցի,
Չարաճճի դուրս եկավ,
Արևը սարից ելավ,
Արևն ամպից ամպ թռավ:
Հետո մի ուրիշ սարից
Գլորվեց ու քուն մտավ,
Փակ աչքերով արևն երազում
Գիշեր տեսավ:
Գիշերը հեքիաթ պատմեց
Աստղերի, լուսնի մասին:
Լուսնից փափլիկ շող պոկվեց,
Կաթաց Երկրի երեսին:
Ես մի մեծ գաղտնիք գիտեմ,
Հիմա ձեզ էլ կպատմեմ,
Գիշերը պիտի քնես,
Որ աստղերը հյուր գան քեզ:
Ու մի օր էլ քո բարձին,
Կտեսնես լուսնի շողին,
Ու նրա հետ միասին
Կնստեք ամպի ուսին:
Գիշերը հեքիաթ պատմեց
Աստղերի, լուսնի մասին:
Լուսնից փափլիկ շող պոկվեց,
Կաթաց Երկրի երեսին: