Գիտեմ, որ ինձ պես հեքիաթների սիրահար ես, ու գիտեմ, թե որքան ես ուրախանալու՝ իմանալով, որ քեզ նոր աուդիոհեքիաթ եմ նվեր բերել: Այո, այո, իսկական նվեր՝ Հայաստանի հանրային ռադիոյից: Այս հեքիաթային հաղորդումը, որ կոչվում է «Կար-չկար», զարմանահրաշ հեքիաթներ է ներկայացնում ամբողջ աշխարհից:
Եվ ահա «Կար-չկար»-ը քեզ էլ է հեքիաթ նվիրում: Քո առաջին հեքիաթը «Պապիկի մուրճի մասին» հեքիաթն է: Հարմար տեղավորվիր և լսիր: Իսկ նոր հեքիաթները քեզ են սպասում «Կար-չկար»-ի եթերում: Միացիր Հանրային ռադիոյին՝ Fm 107.7 հաճախականությամբ, և լսիր… Հանրային ռադիոյի եթերում հեքիաթի ժամն է 20:45-ը՝ շաբաթվա յուրաքանչյուր օր…
Հաղորդման հեղինակ և վարող՝ Գայանե Սարգսյան