ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ՄԱՅՐԻԿ


1 share


Երգում է Մարինա Ղազարյանը
Երգի հեղինակ՝ Սուսաննա Բարսեղյան

Իմ մանկության լուսավոր հուշերի
Խենթ մի մշուշում,
Դու իմ միակ, դու մայրիկ իմ անգին,
Երգն եմ քո հիշում:
Ինձ անվանում էր, ասես պատմում էր,
Լույսի հեքիաթ գիշերում:

Երբ դու երգում ես այդ երգը, մայրիկ,
Դառնում եմ փոքրիկ,
Ու հնչյունները ծանոթ քո երգի
Ճախրում են մոտիկ:
Երբ ինձ ժպտում են աչքերը քո վառ,
Արև է անմար,
Այնպես ուզում եմ այդ երգը մի օր
Երգել քեզ համար, երգել քեզ համար:

Երբ մեծանամ, խոստանում եմ ես քեզ,
Միշտ իմ հուշերում
Ինձ հարազատ ու միշտ թանկ ինձ համար
Երգն եմ հիշելու,
Ու քո ժպիտը, քո սերն ու խինդը
Թև են կյանքիս միշտ տալու:

Երբ դու երգում ես այդ երգը, մայրիկ,
Դառնում եմ փոքրիկ,
Ու հնչյունները ծանոթ քո երգի
Ճախրում են մոտիկ:
Երբ ինձ ժպտում են աչքերը քո վառ,
Արև է անմար,
Այնպես ուզում եմ այդ երգը մի օր
Երգել քեզ համար, երգել քեզ համար:

Իմ մայրիկ ամենալավն ես աշխարհում,
Ու քո երգն անվերջ ճախրում է իմ հոգում,
Բայց փոխվել են մի քիչ մեր դերերը կյանքում,
Քեզ համար հիմա ես եմ երգում:

Երբ դու երգում ես այդ երգը, մայրիկ,
Դառնում եմ փոքրիկ,
Ու հնչյունները ծանոթ քո երգի
Ճախրում են մոտիկ:
Երբ ինձ ժպտում են աչքերը քո վառ,
Արև է անմար,
Այնպես ուզում եմ այդ երգը մի օր
Երգել քեզ համար, երգել քեզ համար:

*Համաձայն հեղինակային իրավունքների՝
 երգերը կայքից հնարավոր չէ ներբեռնել:

Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։